14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

՛՛Ներում եմ, եթե ներողություն խնդրեն՛՛

 “Միացյալ երիտասարդական լիգա”  նախաձեռնությունը համացանցում տարածել է տեղեկատվություն, ըստ որի՝ հայ աստղերից մոտ 30 հոգի անդամագրված են ՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդին:  Այսօր արդեն ՛՛Միացյալ երիտասարդական լիգան՛՛ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ աղանդավոր լինելը վիրավորանք չէ: Լրագրողների հետ հանդիպմանը ՛՛աղանդավորական ցուցակում՛՛ ընդգրկված Սոֆի Մխեյանը, Սոս Ջանիբեկյանը, Էմմին և Վրեժ Կիրակոսյանը տեղեկացրին, որ դիմել են […]

“Մեր Արցախը” Փարիզում

      Հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում  Փարիզի “Club de l՝étoile” հեղինակավոր ակումբում  տեղի ունեցավ «Մեր Արցախը» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառման առիթով Փարիզ էր ժամանել ֆիլմի հեղինակ, լրագրող Արտակ Հերիքյանը:   Վավերագրական այս ֆիլմը ներկայացնում է ԼՂՀ-ում տարբեր բնագավառներում գրանցված ձեռքբերումները: Ֆիլմի հերոսները Արցախի հասարակ բնակիչներն են, ովքեր ձգտում են […]

“Փակ շուկայի” հարցը արդեն միջազգային հարթակում է/վիդեո/

“”Փակ շուկան” լինելով հանրապետական նշանակության հուշարձան կարևոր է ոչ միայն մեր հանրապետության համար այլ նաև ունի միջազգային արժեք, բնականաբար վաղ թե ուշ աղմուկ պիտի բարձրանար նաև միջազգային հարթակի հետ կապված”,-այսօր Մաշտոցի պուրակում հրավիրված բացօթյա ասուլիսին հայտարարեց “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանը ստորագրել է “Հուշարձանների պահպանության” կոնվենցիա, որի հիմնադրույթներից ելնելով՝ […]

Ինչո՞ւ Նունե Եսայանը վա՞տ արժեքային համակարգ է` Սայաթ -Նովան, Կոմիտասը …

ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին այսօր կառավարությունում լրագրողները խնդրեցին անդարդառնալ Նունե Եսայանի համերգի համար պետբյուջեից 54 մլն դրամ տրամադրելու հարցին, առավելևս, որ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Նախարարն ասաց, որ իրենց գործունեությունը շատ թափանցիկ է, ապա հայտարարեց, որ ինքը մշակույթի նախարարը չէ, սակայն մասնակցել է համերգին և բավականություն է ստացել: Ինչ վերաբերում է տրամադրված գումարին` […]

“Իսկական մոր ծիծ կերած” /վիդեո/

“Գրողների նախագահին ես պատկերացնում եմ էսպես` խոշոր-խոշոր աչքերով, հաստ շրթունքներով, ասելիք ունեցող բերանով, էսպես որ երևումա, որ հալալ կաթա կերել, իսկական մոր ծիծ կերածա”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը: Արտեմ Հարությունյանը գտնում է, որ այդ նախագահը նաև պիտի շատ կարդացած լինի ու տիրապետի օտար լեզուների: Արտեմ Հարությունյանի պահանջները ապագա ԳՄ նախագահից ՝ […]

՛՛Ատրճանակով բոմժատիպ էլեկտրիկին ծեծած մինիստրը ուզում է նախագահ դառնալ՛՛

Ով կդառնա գրողների միության հաջորդ նախագահը: Այս հարցի շուրջ գրականագետ Սուրեն Աբրահամյանը և բանաստեղծ Արտեմ Հարությունյանը կիսվեցին լրագրողների հետ: ՛՛Սոսկալի լավ ժառանգություն ստացավ Լևոն Անանյանը՝ շուրջ 400 գրող, որոնցից մեծ մասը ընթերցող չունի: Նա լավ աշխատեց, բայց ցավոք այսօր էլ գրողների միությունը ունի նույնքան անդամ՛՛,-ասաց Արտեմ Հարությունյանը, նկատելով, որ այսօր Հայաստանը շատ քիչ է երևում […]

Երեխաները հաջող բիզնես են անում /ֆոտո/

Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ 4 տարեկան տղայի մայրը որոշեց երեխայի նկարած հերոսի օրինակով խաղալիք պատրաստել: Այս փորձին հաջորդեցին մյուսները, արդյունքում սկսվեց զարգացող եւ բավական հաջողակ բիզնես, հիմնվեց կազմակերպություն: Մինչև այսօր “Child’s Own Studio” նախագիծը ստեղծել է հարյուրավոր խաղալիքներ, որոնք մեծահասակների կամ կազմակերպության ղեկավարների ու դիզայներների փոխարեն նախագծել են երեխաները: Մուլտհերոսներից և ոչ մեկը նախորդի […]

՛՛Ձեռքի հետ՛՛՜ ՛՛Փակ շուկան՛՛ էլ

Մինչ ՛՛Փակ շուկան՛՛ նախապատրաստում են բացման արարողությանը, ՀՀ մշակույթի նախարարության ՛՛Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ի 25-ամյա գործունեությանը նվիրված գիտաժողովը հայտարարություն է անում, որտեղ ասվում է.   Քաղաքակրթության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Արժեքներ, որոնք յուրովի ներկայացնում են համայն մարդկության ձևավորման, զարգացման ու վերընթացի բացառիկ ուղին: Աշխարհի շատ ու շատ […]

Այս 10-ամյա ինքնուսը գերազանցեց Վան Գոգին /ֆոտո/

Այս ինքնուս նկարիչը մի քանի ամսում կարողացավ դառնալ ամենաշատ վաճառվող արվեստագետը իր քաղաքում` Գետտիսբերգում /Փենսիլվանիա/ և գերազանցեց նույնիսկ վան Գոգի կտավների  ցուցանիշին: Այս նկարչի աշխատանքները շատերը համեմատում են էքսպրեսիոնիստների նկարների հետ: Վաճառվող գործերի հասույթն ուղղվում է տրավմաներ ստացած ձիերի բուժմանը: Ինչու հենց ձիերին… քանի որ նկարիչը մի հասարակ ձի է, որ կա: Մետեորը 10 տարեկան […]

YouTube-ը սեփական երաժշտական մրցանակաբաշխությունը կստեղծի

YouTube ընկերությունը հայտարարել է, որ ստեղծելու է սեփական երաժշտական մրցանակաբաշխությունը, փոխանցում է lenta.ru-ն:   Առաջին մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, կլինեն 6 մրցանակակիրներ, անվանակարգերը կհայտարարվեն ավելի ուշ : YouTube-ի մրցանակաբաշխության հիմնական միջոցառումները կանցկացվեն Նյու Յորքում: Շոուում հանդես կգան հայտնի աստղեր Լեդի Գագան, ռեփեր Էմինեմը, Arcade Fire խումբը եւ այլն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի