14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

27-ամյա Հրայրի կինը ամուսնու համերգին չկար. պատճառը հարգելի է /վիդեո, ֆոտո/

20-ամյա “Փարոս” կամերային երգչախմբի երգիչ 27-ամյա Հրայրի կինը այս անգամ ամուսնու համարգին չի եկել: “Պարզապես հղի է, շատ շուտով առաջնեկս կծնվի”,-ասում է Հրայրը՝ խոստանում, որ ավելի լավ կերգի այս համերգին: Այն հոբելյանական է: Մինչ վթարի ենթարկվելը ջութակ էր նվագում, հետո միանգամից երգեցողության դասերի մասնակցեց եւ համոզվեց, որ ստացվում է:  Իր տեսակի մեջ եզակի է “Փարոսը”: […]

Վանդալիզմ…որոշեցին՝ ինչպես պահպանել Զվարթնոցի օդանավակայանը

՛՛Արմենիա միջազգային օդանավակայաններ՛՛ ընկերությունը, ով վարձակալում է ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանի տարածքը, ցանկանում է այն քանդել: Ընկերությունը պատճառաբանում է, որ շենքը կարող է փլվել, և իր ֆինանսական միջոցները չեն բավարարում այն պահելու համար: Հին (կլոր) շենքը պահպանելու համար ընկերությունը պետք է այն վերանորոգի, ինչը, ըստ իրենց հաշվարկների, կպահանջի 12 մլն դրամ: Այս մասին այսօր Հանրային խորհրդի մշակույթի […]

Մոսկվայի իշխանությունները Ռեմարկին իբրեւ ռուս գրող են ներկայացրել

Մոսկովյան իշխանությունները, Արբատի 520-ամյակի առթիվ փողոցը զարդարելիս, տեղադրելիս են եղել հանրահայտ մարդկանց լուսանկարները, ովքեր ապրել են Արբատի վրա: Սակայն նրանք կոպիտ սխալ են թույլ տվել` ռուս գրող Անատոլի Ռիբակովի նկարի փոխարեն տեղադրելով գերմանացի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի նկարը: Սխալմունքը նկատել է մոսկվացիներից մեկը, ով լուսանկարել է սա եւ տեղադրել Ֆեյսբուքի իր էջում` գրելով. “Բարեւ […]

Այս ամենը անբարո է. Տիգրան Ներսիսյանը վիրավորված է/վիդեո/

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը կրկին անգամ հերքեց “Միացյալ երիտասարդական լիգայի” այն հայտարարությունը, ըստ որի՝ դերասանը աղանդավոր է: Տիգրան Ներսիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը առաջիններից էր, որ պատահաբար իր անունը տեսնելով այդ հայտարարության մեջ՝ արձագանքել է. ՛՛Ես հայ եմ, ես կնքվել եմ հայ առաքելական եկեղեցում, ինչպես նաև իմ կինը և իմ […]

Երբ երգում են 80-անց հայերը/տեսանյութ/

Լոս Անջելեսի “Կանթեղ” տարեցների երգչախումբը հոկտեմբերի 8-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում ելույթ է ունենալու: “Հենարան” մամուլի ակումբում նրանք մի քանի երգ կատարեցին: Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

“Photoshop” է արել Պիկասոյին, Մոդիլյանիին, Հաուսներին /ֆոտո/

 Մեր օրերում ցանկացած լուսանկարիչ օգտվում է նկարը մոնտաժելու, “գեղեցկացնելու” մի շարք հնարավորություններից, որոնք այսօր ընձեռում է տեխնիկան: Եթե այժմ մեզ օգնության են գալիս համակարգչային ծրագրերը, ապա նախկինում նկարիչներին օգնում էր միայն իրենց երևակայությունը և ցանկացած արդյունք, միանգամից ցուցադրվելով, դառնում էր արվեստի գործ: Նրանցից ոմանք իրենց կերպարներին ստեղծում են բնորդներից, ոմանք պարզապես միտքը կտավի վրա վերարտադրելով: […]

Երգը իրենց երկրորդ կյանքն է /վիդեո/

Լոս Անջելեսի ‘Կանթեղ” մեծահասակների գուսանական երգչախմբի մասնակիցները ժամանակին երգել են տարբեր համույթներում:Նրանց տարիքը անցնում է 80-ից: “Կանթեղը” Երեւանում է եւ համերգի է պատրաստվում: Երգչախմբի անդամների խոսքով, երգելով երկրորդ կյանքն են ապրում: Իհարկե, երիտասարդ տարիների երգերն են առաջարկւոմ խմբի ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գեւորգ Չաքմանյանին, սակայն լսում են իրենց վարպետին: “Երիտասարդ է, բայց վարպետ է ու […]

Իրավունք ունե՞ն լրատվամիջոցները գրել աղանդավոր աստղերի մասին /վիդեո/

Եթե անգամ հայ աստղերի մեջ կան այնպիսիները, որոնք դավանում են “Կյանքի խոսք” կամ մեկ այլ աղանդի իրավունք ունեն արդյո՞ք լրատվամիջոցները խոսելու դրա մասին: Երեկ “Միացյալ երիտասարդական լիգա”  նախաձեռնությունը համացանցում տարածել է տեղեկատվություն, ըստ որի՝ հայ աստղերից մոտ 30 հոգի անդամագրված են ՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդին: Այդ մասին այսօր զրուցեցինք  “Քայքայիչ պաշտամունքից տուժածների և վերականգնողական” կենտրոնի տնօրեն […]

“Հանդիպման վայրը՝ գրադարան”

ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես “Գրադարանավարի օր”: ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ “Գրադարանավարի օրվա” կապակցությամբ անցկացնում է “Հանդիպման վայրը` գրադարան”խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող  շաբաթ օրը՝ երեկոյան: Արդեն ավանդական դարձած “Հանդիպման վայրը` գրադարան” ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի […]

“Արեւելյան Հայաստանում տեղի ունեցած եղեռնը մոռացված է”

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանի “Ագուլիսի 1919թ.-ի ողբերգություն-եղեռնը” գրքի շնորհանդեսը:  Արգամ Այվազյանը նշեց, որ երբ խոսում ենք հայկական եղեռնի մասին, պատկերացնում ենք միայն 1915թ. Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած ոճրագործությունը, միչդեռ Արեւելյան Հայաստանում տեղի ունեցած եղեռնն ուշադրության չի արժանացվում: “Կան առանձին ուսումնասիրություններ, բայց պատմագրության մեջ այդ դեպքերը նշված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի