21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Արեւելյան Հայաստանում տեղի ունեցած եղեռնը մոռացված է”

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանի “Ագուլիսի 1919թ.-ի ողբերգություն-եղեռնը” գրքի շնորհանդեսը: 

Արգամ Այվազյանը նշեց, որ երբ խոսում ենք հայկական եղեռնի մասին, պատկերացնում ենք միայն 1915թ. Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած ոճրագործությունը, միչդեռ Արեւելյան Հայաստանում տեղի ունեցած եղեռնն ուշադրության չի արժանացվում:

“Կան առանձին ուսումնասիրություններ, բայց պատմագրության մեջ այդ դեպքերը նշված չեն”,- ասաց նա:

“Ագուլիսի 1919թ.-ի ողբերգություն-եղեռնը” աշխատության մեջ հեղինակը ներկայացնում է Ագուլիսում 1919թ. Հոկտեմբերի 24-25-ին հայ բնակչության կոտորածը, երբ ավելի քան 1 000 ագուլիսցիներ են մորթազերծ արվել: Գրքում ներկայացվում է 7 ականատեսների վկայություն-հուշագրությունները` կոտորածի մասին:

“Նույն վայրագություններն են կատարվել, ինչ Արեւմտյան Հայաստանում, ինչ հետագայում Սումգայիթում: Թուրքը մնացել է նույնը”,- նշեց Ա. Այվազյանը:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ