27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վանդալիզմ…որոշեցին՝ ինչպես պահպանել Զվարթնոցի օդանավակայանը

՛՛Արմենիա միջազգային օդանավակայաններ՛՛ ընկերությունը, ով վարձակալում է ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանի տարածքը, ցանկանում է այն քանդել: Ընկերությունը պատճառաբանում է, որ շենքը կարող է փլվել, և իր ֆինանսական միջոցները չեն բավարարում այն պահելու համար: Հին (կլոր) շենքը պահպանելու համար ընկերությունը պետք է այն վերանորոգի, ինչը, ըստ իրենց հաշվարկների, կպահանջի 12 մլն դրամ: Այս մասին այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում քննարկում էր կազմակերպվել:

Կառույցի համահեղիակներից Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը, ով ներկա էր այս քննարկմանը, հայտնեց, որ 2003 թ-ին ևս այս հարցը բարձրացվել է, սակայն համահեղինակները հասան նրան, որ ընկերությանը թույլ չտրվեց քանդել շինությունը: Նրա խոսքով՝ շենքը բարբարոսաբար քանդվել է, արմատուրաներն են  երևում արդեն, բայց եթե այն վերանորոգվի, ապա Հայաստանի Մաքսային միություն մտնելուց հետո այն կարելի է օգտագործել որպես օդանակավակայան, որը կսպասարկի ներքին ռեգիոնալ թռիչքները դեպի ԼՂՀ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Ղազաղստան, Բելառուսիա, որոնք եկամուտ կբերեն ցանկացած կազմակերպությանը, որը կցանակա վարձակալել տարածքը:

Հանրային խորհրդի անդամներից Կարեն Աղամյանը նշեց, որ Հայաստանում կամաց-կամաց սկսում են վերացնել շատ արժեքավոր մշակութային շինություններ,  որոնք խոսում են մեր մշակույթի ու ազգի մասին: ՛՛Կարծեմ՝ Մուշում են քանդում հայկական կառույցները, մենք բողոքում ենք դրա դեմ, բայց մենք ինքներս ենք քանդում 19-րդ դարի կառույցը՛՛: 

Բանաստեղծ Սուրեն Մուրադյանը նկատեց. ՛՛Բոլորս զարմացած ենք, սա վանդալիզմ է, ինչպիսի ֆինանսական ներդրումներ էլ պահանջվի, պիտի պահպանվի Զվարթնոցը՛՛:

Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Պողոսյանն առաջարկեց խորհրդին որոշում կայացնել, դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը՝ Զվարթնոց օդանավակայանը  վերականգնելու հուշարձանների ցուցակում: ՛՛Այս դեպքում օրենքն է դառնում այդ հուշարձանի պաշտպանը՛՛,-ամփոփելով նկատեց ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ շենքը գնահատվում է 100 միլիոն դոլլար:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի բոլոր անդամները միաձայն քվեարկեցին այս որոշմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ