02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Մոսկվայի իշխանությունները Ռեմարկին իբրեւ ռուս գրող են ներկայացրել

Մոսկովյան իշխանությունները, Արբատի 520-ամյակի առթիվ փողոցը զարդարելիս, տեղադրելիս են եղել հանրահայտ մարդկանց լուսանկարները, ովքեր ապրել են Արբատի վրա: Սակայն նրանք կոպիտ սխալ են թույլ տվել` ռուս գրող Անատոլի Ռիբակովի նկարի փոխարեն տեղադրելով գերմանացի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի նկարը:

Սխալմունքը նկատել է մոսկվացիներից մեկը, ով լուսանկարել է սա եւ տեղադրել Ֆեյսբուքի իր էջում` գրելով. “Բարեւ Կապկովին” /Կապկովը Մոսկվայի մշակույթի վարչության ղեկավարն է/, փոխանցում է newsru.com-ը:  

Իմանալով այս մասին` միջոցառման կազմակերպիչները շտապել են ուղղել իրենց սխալը:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ