14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Կոչ՝ “Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները” գիտաժողովի մասնակիցներին

“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” քաղաքացիական շարժումը այսօր նամակ-պահանջագիր է հանձնել Մատենադարանում ընթացող “Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները” գիտաժողովի մասնակիցներին. “Կարևորելով  “Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները” խորագրով գիտաժողովի դերը Հայաստանի մշակութային կյանքում՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում մի խնդրի, որն ուղղակիորեն կապված է գիտաժողովի ընթացքում ձեր կողմից քննարկվող թեմաներին: Հայ ազգն իր պատմության ընթացքում ինչպես իր բնօրրան Հայկական լեռնաշխարհի տարածքում, […]

Նրա իմաստուն խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունեինք և ունենալու ենք

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  ցավակցական ուղերձ է հղել հայ նշանավոր դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. ՛՛Սոս Սարգսյանը մեզ հետ չէ: Կյանքից հեռացավ հայի, մտավորականի այն տեսակը, որի սթափեցնող, իմաստուն խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունեինք և ունենալու ենք: Վարպետն իր մեծությամբ մեծ հետք թողեց ոչ միայն մեր մշակութային, այլև հասարակական կյանքում: Սոս Սարգսյանն իր […]

Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի … Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ: Անվանի մտավորականի հարազատներին, գործընկերներին և արվեստի երկրպագուներին ուղղված Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. ՛՛Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի: Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում և հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով […]

Խոր վշտով

ՀՀ մշակույթի նախարարությունը  խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կյանքի 84-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց  շքանշանակիր, դերասան  Սոս Արտաշեսի Սարգսյանը: Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: ՀՀ մշակույթի նախարարությունը  խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կյանքի 76-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  պրոֆեսոր Արաքսի […]

Ես այս կյանքից գնում եմ դառնացած, չբավարարված, չհատուցված… մահացել է Սոս Սարգսյանը

20-րդ դարի հայ կինոյի եւ թատրոնի երախտավորների լեգենդար շարասյունը պակասեց եւս մեկով. մահացել է անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Վերջին շրջանում վարպետի ինքնազգացողությունը վատացել էր, նա  բժիշկների հսկողության տակ էր: Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել էր 1929-ի հոկտեմբերի 24-ին` Ստեփանավան քաղաքում։ Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` “Նվագախմբի տղաները”‚ “Եռանկյունի”‚ “Մենք ենք, […]

Նունե Եսայանը չունի այն մակարդակը. դիմել է նախագահներին

‘’Մինչև այսօր չգիտենք` դրոշի գույնը դեղին է, թե ծիրանագույն: Նույնը վերաբերում է ուրախությանը, ինչպիսի համերգներ պետք է լինեն, ինչպիսի ընդունելություն պետք է կազմակերպի նախագահը: Նա պետք է հրավիրի այն մարդկանց, ովքեր աչքի են ընկել այդ տարվա ընթացքում, ոչ թե նրանց, ում հետ ինքը պարբերաբար հանդիպում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց մշակութաբան Ռուբեն Անգալադյանը՝ խոսելով […]

Հայկական ֆիլմի հաջողությունը

 “Ոսկե ծիրան” 10-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” ազգային մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած “Այդ ես չեմ” ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան) ԱՊՀ և Մերձբալթյան  “Կինոշոկ” կինոփառատոնում արժանացել է երկու պատվավոր մրցանակաների` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում:  Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: Հիշեցնենք նաև, որ “Այդ ես չեմ” ֆիլմը “Հայակ” 2-րդ  ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ “Լավագույն […]

Սերժ Սարգսյանը պատվեց իր ներկայությամբ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը շահագործման հանձնեց այս տարվա հերթական մշակութային օբյեկտը: Սեպտեմբերի 25-ին նորամուտը նշեց Վեդի քաղաքի մշակույթի տունը, որի բացման հանդիսավոր արարողությունը իր ներկայությամբ պատվեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: “Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն` շենքի հիմնանորոգման ընդհատումներով ընթացող շինաշխատանքներն ավարտուն տեսք ստացան, հիմնականում` անցած եւ այս տարվա լայնածավալ աշխատանքների շնորհիվ: Հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 350 […]

“Զվարթնոցի” հարցը կրկին հրատապ է

  Վաղը` սեպտեմբերի 26-ին, ժամը 16:00-ին, Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովում   կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի (Կլոր շենք) հարցը:  Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու “Զվարթնոց” օդանավակայանի կառավարիչ “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու […]

Սիրում է Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

Քաղաքական գործիչներից ո՞ւմ է ավելի հաճախ և ավելի հաճույքով նմանակում դերասան Վարդան Պետրոսյանը:  Henaran.am-ի հետ զրույցում Վարդան Պետրոսյանը անկեղծացավ. ”Քաղաքական գործիչները տոմս են առնում՝ գալիս նայում են: Սա գիտեք ինչ ցուցանիշ է արտիստի համար: Ես նրանց չեմ հրավիրում, որովհետև նրանք տոմսի փող ունեն”: Ինչ վերաբերվում է Պետրոսյանի ամենասիրելի պերսոնաժներին, ծանոթացեք Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի