14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայտնի են “Հայաստանի ձայն” մրցույթի մարզիչները

“Հայաստանի ձայն”  մրցույթի ձևաչափը արգելում է հայտնի դարձնել մարզիչների անունները՝ մինչ մրցույթի մեկնարկը: Սակայն խախտելով կանոնները  այսօր արդեն նրանք հայտնի են: ՛՛Արմենիա՛՛ հեռուստաընկերության պաշտոնական ալիքում տեղադրվել է ՛՛Հայաստանի ձայնը 2՛՛-ի անոնս-հոլովակը՝ մարզիչների մասնակցությամբ:  “Հայաստանի ձայնը” նախագծի մարզիչներն են երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, կոմպոզիտոր և երգիչ Հայկոն, երգչուհի Քրիստինե Պեպելյանը և դերասան Միքայել Պողոսյանը :

Ձուլվում է արդյո՞ք մշակույթը Ջավախքում /վիդեո/

Տերյան, Ջիվանի, Հավասի և այլ մեծություններ  ծնած Ջավախք աշխարհը հիրավի տարբերվում է իր թե բնությամբ, թե մարդկանց տեսակով: Ինչպիսի՞ն է մշակութային կյանքը այսօր Ջավախքում, ինչով է  լցվում  ջավախահայ երիտասարդների առօրյան՝ հարցերի շուրջ Henaran.am-ը բացառիկ հարցազրույց ունեցավ աշուղ Ալիկ Քսպոյանի, կամ աշուղ Ալիկ Ջավախքիի հատ:  “Մշակութային կյանքը Ջավախքում փայլում է, այն ոչ թե շարժվում է այլ […]

Դի Կապրիոն` Վուդրի Վիլսոնի դերում

Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն կխաղա Ամերիկայի 28-րդ նախագահ Վուդրի Վիլսոնի դերում` նրա կենսագրությունը պատմող ֆիլմում:  Դի Կապրիոն հենց ինքն է ցանկանում մարմնավորել նախագահի կերպարը, փոխանցում է lenta.ru-ն:  Ֆիլմի ստեղծմամբ զբաղվելու է ԴիԿապրիոյին պատկանող Ապիան Վեյ խոշոր պրոդյուսերական ընկերությունը: Ֆիլմը հիմնված է լինելու Էնդրյու Սկոտ Թոմասի հեղինակած գրքի վրա, որը վաճառքի է դուրս եկել շաբաթներ […]

Ո՞վ է գրողների միության հաջորդ նախագահը

Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը այսօր պատասխանելով  Henaran.am-ի հարցին ՀԳՄ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ ասաց. ”Դեռ ոչինչ չեմ կարող ասել, դեռ վաղ է այդ մասին խոսելը, ով կդառնա հաջորդ նախագահը, ինչ կլինի, օրը կգա` կիմանաք”: Էդուարդ Միլիտոնյանը ըստ տարածված լուրերի` ամենահավանական թեկնածուն է: Վերջինս սակայն չցանկացավ անդրադառնալ այդ հարցին` չհաստատելով և չհերքելով հավանականությունը: “Համապատասխան […]

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությանը նվիրված մշակութային միջոցառում Թբիլիսիում

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության,  դիվանագիտական համայնքի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիում ԵԽ գրասենյակի ղեկավար Կատերին Բոլոնեզեն, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ […]

Ազնավուրը խոստովանել է, որ կնոջը երգ չի նվիրել

Հանրահայտ շանսոնյե Շարլ Ազնավուրը, ով այս տարի նշել է իր 89-ամյակը, խոստովանել է, որ երբեք որեւէ կոնկրետ կնոջ երգ չի նվիրել, իր ստեղծագործություններն ուղղված են եղել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին, փոխանցում է INTERFAX.RU-ն: “Երբ ես երգ եմ գրում, այն նվիրված է յուրաքանչյուր կնոջ: Ես արդեն 47 տարի է` ամուսնացած եմ, բայց կնոջս նվիրված ոչ մի […]

Ազնավուրը հոգնել է

Սիրված ու հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը, ով երեկ այցելել է Ալմաթա՝ մասնակցելու քաղաքի օրվա տոնակատարություններին, ինչպես նաեւ “Եվրազիա” կինոփառատոնին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խնդրել է իր հետ քաղաքական հարցեր չքննարկել: Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն առաջին անգամ է ժամանել Ղազախստան, որտեղ նախօրեին նրան “Համաշխարհային երաժշտության մեջ” ունեցած ավանդի համար պարգեւատրել են:

Գարիկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ հայերի նկատմամբ ավելի խիստ է լինելու. Վանաձորից` TNT

Հայաստանյան հումորային նախագծերի նախկին դերասան եւ սցենարիստ, վանաձորցի Արտյոմ Նահապետյանը հայաստանցի միակ ներկայացուցիչն է, որ հայտնվել է THT հեռուստաընկերության “Camedy battle” նախագծի կիսաեզրափակիչում: 400 մասնակցից 100-ն է անցել կիսաեզրափակիչ, իսկ եզրափակիչում կլինի 12 հոգի: Երբ դիմել է նախագծին մասնակցելու համար, հանրահայտ շատ նախագծերի պրոդյուսեր Սեմյոն Սլեպակովը դիմել է Գարիկ Մարտիրոսյանին եւ ասել, որ Արտյոմը ինտելեկտուալ […]

ՙԵվրատեսիլի կազմակերպիչը կստուգի Ադրբեջանի՝ կաշառք տալու մասին լուրերը

Եվրոպական հեռարձակողների միությունը, որը Եվրատեսիլ մրցույթի կազմակերպիչն է, կստուգի մրցույթին Ադրբեջանի եւ մի շարք այլ երկրների կողմից կաշառք տալու մասին լուրերը, փոխանցում է lenta.ru-ն: Վերջերս շվեդական մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որտեղ Եվրատեսիլ 2013-ի ներկայացուցչական խմբի անդամներից մեկի անանուն պատմությունն էր այն մասին, որ որ մի քանի երկրների ներկայացուցիչներ փորձել են ազդել քվեարկության վրա: Հարկ է նշել, […]

Կամ դատարկ է, կամ քյաբաբի հոտ է գալիս՝ Ամիրխանյանի մեղքն է /վիդեո/

Կոմպոզիտոր Արամ Սաթյանը կարծում է, որ Ռոբերտ Ամիրխանյանի կողմից ղեկավարվելու տարիներին Կոմպոզիտորների միությունը մի շարք բացթողումներ է գրանցել: Կոմպոզիտորի կարծիքով` երաժշտական դաշտում ի հայտ են եկել մի շարք նորելուկ “կոմպոզիտորներ”, որոնք չեն կարող պատասխանել անգամ  2 մասնագիտական հարցի: Henaran.am-ի հետ զրույցում Արամ Սաթյանը տարանջատեց կոմպոզիտորի և ինքնուս ստեղծագործողի սահմանումը: “Նախ և առաջ կոմպոզիտորը պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի