27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ձուլվում է արդյո՞ք մշակույթը Ջավախքում /վիդեո/

Տերյան, Ջիվանի, Հավասի և այլ մեծություններ  ծնած Ջավախք աշխարհը հիրավի տարբերվում է իր թե բնությամբ, թե մարդկանց տեսակով: Ինչպիսի՞ն է մշակութային կյանքը այսօր Ջավախքում, ինչով է  լցվում  ջավախահայ երիտասարդների առօրյան՝ հարցերի շուրջ Henaran.am-ը բացառիկ հարցազրույց ունեցավ աշուղ Ալիկ Քսպոյանի, կամ աշուղ Ալիկ Ջավախքիի հատ:

 “Մշակութային կյանքը Ջավախքում փայլում է, այն ոչ թե շարժվում է այլ փայլում է, որովհետև առաջինը ունենք աշուղական դպրոց, մշակույթի տուն, երգի պարի բազմաթիվ խմբեր”,-ասաց աշուղը:

Ալիկ Քսպոյանը նշեց, որ արդեն 5-րդ տարին անցկացվում է “Ջավախքի գարուն” ժողովրդական երգի- պարի մրցույթը.”Պատկերացնում եք, եթե առաջին տարին այդ փառատոնին մասնակցում էր 20 կոլեկտիվ, այս տարի այդ փառատոնին մասնակցել է 169 երգի-պարի կոլեկտիվ”:

Իսկ որքանո՞վ են միմյանց ձուլվում հայ և վրացական մշակույթը: Ալիկ Քսպոյանը խոսեց նաև փոխազդեցությունների մասին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ