15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ո՞վ է գրողների միության հաջորդ նախագահը

Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը այսօր պատասխանելով  Henaran.am-ի հարցին ՀԳՄ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ ասաց. ”Դեռ ոչինչ չեմ կարող ասել, դեռ վաղ է այդ մասին խոսելը, ով կդառնա հաջորդ նախագահը, ինչ կլինի, օրը կգա` կիմանաք”:

Էդուարդ Միլիտոնյանը ըստ տարածված լուրերի` ամենահավանական թեկնածուն է: Վերջինս սակայն չցանկացավ անդրադառնալ այդ հարցին` չհաստատելով և չհերքելով հավանականությունը:

“Համապատասխան հանձնաժողով կա, հայտերը դեռ պիտի հավաքվեն: Դրանից հետո քննարկումներ կլինեն և հետո ընտրություններ”,-եզրափակեց նա:

Հիշեցնենք,  Երեւանում սեպտեմբերի 2-ին 67 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ