15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ազնավուրը խոստովանել է, որ կնոջը երգ չի նվիրել

Հանրահայտ շանսոնյե Շարլ Ազնավուրը, ով այս տարի նշել է իր 89-ամյակը, խոստովանել է, որ երբեք որեւէ կոնկրետ կնոջ երգ չի նվիրել, իր ստեղծագործություններն ուղղված են եղել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին, փոխանցում է INTERFAX.RU-ն:

“Երբ ես երգ եմ գրում, այն նվիրված է յուրաքանչյուր կնոջ: Ես արդեն 47 տարի է` ամուսնացած եմ, բայց կնոջս նվիրված ոչ մի երգ չեմ գրել”,- ասել է Ազնավուրը Ալմաթայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Շանսոնյեն նշել է նաեւ, որ չնայած իր տարիքին` նա շատ է ճամփորդում, քանի որ “սիրում է ծանոթանալ նորի հետ”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ