06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի … Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ: Անվանի մտավորականի հարազատներին, գործընկերներին և արվեստի երկրպագուներին ուղղված Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. ՛՛Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի:

Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում և հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով ու կեցվածքով մեզ բոլորիս դարձնում էր ավելի բարի, ավելի ազնիվ, ավելի լավը: Նրա խաղացած դերերը մի ամբողջ դարաշրջան են մեր թատրոնի և կինոյի պատմության մեջ:

Խորին ցավակցությունն եմ հայտնում Սոս Սարգսյանի հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին, որոնք մեծ հաշվով մեր ողջ ժողովուրդն են: Սա անդառնալի և համազգային կորուստ է՛՛: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ