27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայկական ֆիլմի հաջողությունը

 “Ոսկե ծիրան” 10-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” ազգային մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած “Այդ ես չեմ” ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան) ԱՊՀ և Մերձբալթյան  “Կինոշոկ” կինոփառատոնում արժանացել է երկու պատվավոր մրցանակաների` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում:  Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: Հիշեցնենք նաև, որ “Այդ ես չեմ” ֆիլմը “Հայակ” 2-րդ  ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ “Լավագույն ֆիլմ” մրցանակին:  “Այդ ես չեմ”  ֆիլմը  հայոց շարականի` հետզհետե իմաստին մոտեցնող  9-մասանոց  տաղի սկզբունքով  է և շարունակում է զարգացնել Մարիա Սահակյանի առաջին լիամետրաժ աշխատանքի` “Փարոսի” բանաստեղծական մտահղացումը: Պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է. նա  ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները: Ֆիլմը տպավորիչ և գեղարվեստական գույներով ներկայացնում է այդ անձնական աշխարհը, որը պտտվում է ինտերնետային չաթի սենյակների և բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջը: Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների և պոեզիայի երազային աշխարհն է (օգտագործված են Ռիլկեի բանաստեղծությունները Օրփեոսի և Եվրիդիկեի մասին, հենց Սահակյանի ստեղծագործությունները), որտեղ հայկական բնապատկերը ևս իր դերն ունի: Վերադառնում է մոր նախկին սիրեկանը` տեղիք տալով չնախատեսված հետևանքների և զուգահեռների: Սահակյանի խոսքերով` ֆիլմը, կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ