27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նունե Եսայանը չունի այն մակարդակը. դիմել է նախագահներին

‘’Մինչև այսօր չգիտենք` դրոշի գույնը դեղին է, թե ծիրանագույն: Նույնը վերաբերում է ուրախությանը, ինչպիսի համերգներ պետք է լինեն, ինչպիսի ընդունելություն պետք է կազմակերպի նախագահը: Նա պետք է հրավիրի այն մարդկանց, ովքեր աչքի են ընկել այդ տարվա ընթացքում, ոչ թե նրանց, ում հետ ինքը պարբերաբար հանդիպում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց մշակութաբան Ռուբեն Անգալադյանը՝ խոսելով անկախության տոնի կազմակերպման նրբություններից: Ռուբեն Անգալադյանը դժգոհ է սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում հրավիրված Նունե Եսայանի տոնական համերգից:

Մշակութաբանը գտնում է՝  քանի որ տոնը համապետական է, հասարակությունը պետք է ընտրի՝ ով պետք է ելույթ ունենա: Իսկ այն, որ շատերը նախապատվությունը տալիս են անճաշակ երաժշտությանը, ՛՛տասներորդ դարում էլ է լսել թուրքական անճաշակ երաժշտություն հայ ժողովուրդը, ուրեմն Կոմիտաս չպիտի՞ ծնվեր՛՛:

Նունե Եսայանը չունի այն մակարդակը, որ ՛՛ամբողջական հայկական շերտերի տոնին երգի՛՛: Անգալադյանը գտնում է, որ չկան մեծ թվով այնպիսի մասնագետներ, ովքեր կարող են բարձրակարգ արվեստ թելադրել:

Իր այս կոչ-առաջարկները մշակութաբանը ներկայացրել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, սակայն նրանցից պատասխան չի ստացել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ