27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Ներում եմ, եթե ներողություն խնդրեն՛՛

 “Միացյալ երիտասարդական լիգա”  նախաձեռնությունը համացանցում տարածել է տեղեկատվություն, ըստ որի՝ հայ աստղերից մոտ 30 հոգի անդամագրված են ՛՛Կյանքի խոսք՛՛ աղանդին:  Այսօր արդեն ՛՛Միացյալ երիտասարդական լիգան՛՛ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ աղանդավոր լինելը վիրավորանք չէ:

Լրագրողների հետ հանդիպմանը ՛՛աղանդավորական ցուցակում՛՛ ընդգրկված Սոֆի Մխեյանը, Սոս Ջանիբեկյանը, Էմմին և Վրեժ Կիրակոսյանը տեղեկացրին, որ դիմել են իրավաբանական գրասենյակի՝ իրենց խախտված իրավունքները պաշտպանելու նպատակով:

՛՛Հայտարարությունից ելնելով ասեմ, որ աղանդ հասկացողության հետ ես ոչ կապ , ոչ էլ վատ վերբերմունք չունեմ: Եթե ասենք կայքերից մեկում կարդամ, որ Սոս Ջանիբեկյանը սևամորթա, ես շատ հարգում եմ սևամորթներին, բայց շատ վատ կզգամ, քանի որ ինձ զայրացնում է ապատեղեկատվությունը՛՛,-նկատեց դերասան Սոս Ջանիբեկյանը:

Սոֆի Մխեյանին հատկապես բարկացրել է այն հանգամանքը, որ որպես գլխավոր լուսանկար օգտագործվել է իրենը:

Սոս Ջանիբեկյանը նշեց, որ իր կողմից ճշտված տեղեկատվության համաձայն ՛՛Միացյալ երիտասարդական լիգան՛՛ իրեն համարում է աղանդների դեմ գործող լուրջ շարժում, որում ներգրաված են 20-23 տարեկան երիտասարդներ:

Էմմին նշեց, որ մանկուց դաստիարակվել է հայ առաքելական եկեղեցու սկզբունքներով և անգամ սիրելի եկեղեցի ունի դա սուրբ  Գայանեն է: Սոս Ջանիբեկյանը Էմմիին մեկնեց ձեռքը՝ ”թխի”:

Ասուլիսի վերջում Սոս Ջանիբեկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որին միացան նաև ներկա մյուս աստղերը:

՛՛Ես ուզում եմ ներել այդ երկու պատանիներին իրենց տարիքի  ու անփորձության համար , ներում եմ իրանց ու ոչ մի դատական պրոցես չեմ սկսի, սակայն նրանք պիտի հերքեն այդ փաստը միայն ներողության խոսքերով՛՛,- ասաց Սոս Ջանիբեկյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ