27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զորի Բալայանի նամակը ռոմանտիկ է որակում.պետք չէ հալածել/վիդեո/

Զորի Բալայանի բաց նամակը ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ բավականին քննադատական և վերլուծական բախումների տեղիք տվեց հասարակական-քաղաքական դաշտում: Այսօր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը նույնպես անդրադարձավ այս նամակին և ներկայացրեց սեփական տեսակետը:

“Նախ ուզում եմ ասել, որ Զորի Բալայանի անկեղծությանը և իրական մտահոգությանը բնավ չեմ կասկածում: Իսկ արդեն գնահատումը, որ ինչպես կարելի էր նման կերպ և այլն… , այսինքն մեկնաբանությունները այս մասով այդքան էլ արդարացված չէ: Այսօր չի կարող այնպիսի մի ողնաշարով նամակ գրվի , որ մենք մեզ լավ զգանք, որպես պետություն ունեցող մարդիկ:Այս նամակը օտարին հարազատացած, ազգայինին խորթացած մարդու նամակ էր: Զորի Բալայանը այն հարազատ մասնիկն է այն ապազգային հասարակության որի մասնիկն ենք նաև մենք բոլորս”,-նկատեց Սամվել Կարապետյանը:

Սամվել Կարապետյանը մեկ նախադասությամբ իր միտքը այսպես է արտահայտում.”Նամակի մեջ տանտերը բացակա էր”:

Իսկ երգահան, երգիչ Արտավազդ Բայաթյանը դրական է գնահատում այս նամակը, որը ըստ նրա գրվել է աշխարհի մեծագույն նախագահներից մեկին. “Նամակը չնայած ռոմանտիկ է, բայց պետք չէ բացասական գնահատել Զորի Բալայանի դրական միտումները: Նա քաղաքական գործիչ չէ, հրապարակախոս է և նրա գրածը պիտի էմոցիոնալ լիներ”,-նշեց Արտավազդ Բայաթյանը:

Նա կարևորեց այս  նամակի իմաստը, քանի որ չգիտենք, թե ինչ խոսակցություններ են ընթանում Մինսկի խմբի շրջանակներում:

«Մեզ պետք չէ՝ ինչ-որ պիտակներ կպցնել մեր մտավորականին, դարասկզբին Թումանյանին էլ էին հալածում, եթե ես նամակ գրեմ Պուտինին ոչ ոք չի անդրադառնա: Զորի Բալայանը այն գործիչն է որը դրա իրավունքը ու համապատասխան փորձը ուներ»,-հավելեց Արտավազդ Բայաթյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ