20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՄՆ դեսպանատունը գումար է հատկացրել

Մինաս Ավետիսյանի ՛՛Հայաստան՛՛ որմնանկարի վերականգնման համար ՀՀ կառավարությունը մշակույթի նախարարությանը հատկացրեց 22 մլն 526 հազար դրամ։ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ վերանորոգվել է նաև Գյումրու մշակույթի տունը, քանի որ երկրաշարժի հետևանքվ այն վթարային վիճակում էր, և մասնագետները հնարավորություն չունեին մոտենալու որմնանկարին։ ՛՛Թվով իններորդ որմնանկարն է, որը փորձ է արվում վերականգնել, և այն վերականգնելուց հետո մնալու է Գյումրու մշակույթի տանը՛՛,-նկատեց նախարարը։

Վերջինիս խոսքով՝ որմնանկարների վերականգնման գործընթացում նախարարությունը ներգրավել է նաև մասնավոր հատվածին։ Նա հայտնեց, որ ընդհանուր թվով մնացել է վերականգնել չորս որմնանկար, որից մեկը Մինաս Ավետիսյանինն է, գտնվում է շատ վատ վիճակում՝ Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանում, մնացած երեքը Ռաֆայել Աթոյանի նկարներն են։ Նախարարը հայտնեց, որ ԱՄՆ դեսպանատունը նույնպես գումար է հատկացրել Ռ․Աթոյանի որմնանկարներից մեկը վերականգնելու համար։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ