27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գրողների միությունը կդարձնի ըմբոստ

Հայաստանի գրողների միության նախագահի թեկնածու Դավիթ Սարգսյանը չի կիսում այն տեսակետը, որ Էդվարդ Միլիտոնյանին կարելի է համարել  ընտրված  նախագահ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին կայանալիք ՀԳՄ նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվել են 3 թեկնածու՝ Էդվարդ Միլիտոնյան, Հովիկ Հովեյան եւ Դավիթ Սարգսյան:

 “Իհարկե, որոշ շրջանակների ձեռ է տալիս Միլիտոնյանը, բայց բամբասանքների չեմ հավատում, որ ընտրված  նախագահ է: Հոկտեմբերի 20-ին պարզ կլինի”ասաց նա:

 Դավիթ Սարգսյանն իրեն գիրք ու գրականության մարդ է համարում եւ առաջադրվել է, որպեսզի վերականգնի գրողի վարկանիշը, ինչու չէ նաեւ վեր հանվեն ոլորտի խնդիրները:

“Նարեկացու ժամանակ՝ գրողների, Սարգիս Պիծակի օրոք նկարիչների միություններ չկային: Գրողը ինքը ստեղծագործում է: Պետք է ուղղակի օգնել նրան, արժեւորել, քարոզել”,-ասաց թեկնածուն:

Դավիթ Սարգսյանի խոսքով, գրողը հեռացել է ժողովրդից: “Հասարակական կյանքում խնդիրներ շատ կան, արտաքին մարտահրավերներ լիքն են, բայց գրողները անհողդողդ ե, ժողովուրդը ուզում է գրողի խոսքը լսել, բայց չկա: Գրողը հեռացել է ժողովրդից”,-ասաց Սարգսյանը:

Գրողների միությունը ժամանակին միակ ըմբոստ եւ ինքնուրույն կառույցն է եղել: Մեր զրուցակցի խոսքով, նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, ՀԿԿ բյուրոյում լսելով գրողների անունը՝ դողդողում էին: “Ասում էին, կգան գրողները ու կասեն իրենց խոսքը՝ Սեւանի, Ղարաբաղի եւ շատ-շատ հարցերի մասին”,-ասաց Սարգսյանը:

Վերջինս չի թերագնահատում իր մրցակիցներին՝ վաստակ ունեցող մարդիկ են: Բայց կուզենար՝ ով էլ ընտրվեր, մյուսների ցանկություն-առաջարկները դարձներ աշխատանքային իրական ծրագրեր:

“Չէի ուզենա, որ դրանք նմանվեին նախընտրական խոստումներին”,-եզրափակեց ՀԳՄ նախագահի թեկնածուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ