“Պահանջում ենք անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը”
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նախ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, որոնց կորուստն անդառնալի է: Այս ողբերգության զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես և վթարից մյուս տուժածները, գտնվում է առողջական ծանր վիճակում: Նա տարել է ծանր վիրահատություն, մի շարք միկրովիրահատություններ, շատ արյուն է կորցրել, անհրաժեշտ է վերականգնում, […]