21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

10 օրից` Անին եւ Մոսոն խաղում են իրենց կանոններով

““Խաղանք իմ կանոններով” գեղարվեստական ֆիլմի նկարահանումները շարունակվում են: Այն չի դադարեցվել, հավանաբար 10 օրից պատրաստ կլինի ”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի պրոդյուսեր Սարգիս Սեպուհյանը` հերքելով այն տեղեկությունները, որ մոդել-դերասան Մովսես Երեմյանը հեռացվել է նկարահանումներից:

 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մովսես Երեմյանի եւ Անի Երանյանի մասնակցությամբ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում:

Պրոդյուսերը չի կարող ասել, թե ով եւ ինչի համար է տարածել նման տեղեկություններ: “Երեւի մարդիկ կան, որ հանգիստ չեն կարող մնալ, մտածում են ինչ անեն”,-ասաց նա:

Ֆիլմի սցենարը Սարգիս Սեպուհյանը չբացահայտեց: Միայն նշեց, որ այն եւ մելոդրամա է, եւ կոմեդիա: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ