27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի միանում են քաղաքական գործիչները

Անվանի դերասան Վարդան Պետրոսյանի կալանավարման դեմ իրենց բողոքի ձայն են բարձրացրել նաեւ քաղաքական գործիչները:

“Տեղի է ունեցել ողբերգություն:Ավտովթարի արդյունքում մահացածների ընտանիքների համար անասելի ծանր է կորուստների հետ համակերպվելը: Ցավակցում եմ այդ ընտանիքներին, խորապես ցավում եմ այդ երիտասարդների համար: Սակայն պետք է հասկանանք, որ Վարդան Պետրոսյանը այն անձը չէ, որ կխուսափեր քննությունից, կամ կփորձեր խոչընդոտել հետաքննության ընթացքը:

Ավելին’ նա նաեւ այն հանցագործը չէ, որին հապշտապ պետք էր մեկուսացնել հասարակությունից: Ընթանում է քննություն եւ եթե պարզվի, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, միանշանակ է , օրենքի սահմաններում կկրի իր պատիժը, բայց նման վերաբերմունքը սիրված դերասանի նկատմամբ, անհասկանալի է:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես կգա նախաձեռնությամբ , կմիջնորդենք, որ փոխվի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը եւ քննությունը ընդանա նույն այդ ավթովթարի արդյունքում առաջացած առողջական խնդիրների բուժմանը զուգահեռ”,-հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ Ֆեյսբուքի հանրագրում գրել է. “Միացայ Վարդան Պետրոսեանի խափանման միջոցը փոխելու ուղերձին Լաւ է, որ այն սկսւում էր ողբերգութեան զոհերի վերաբերեալ անկեղծ ցաւակցական խօսքերով։ Իսկապէս սարսափելի բան է տեղի ունեցել․․․ Բայց Վարդանը փախնո՞ղ տեսակն է։ Նրան ճանաչում եմ աւելի քան կէս դար։ Երբեք նոյնիսկ խուսանաւելիս չեմ տեսել։

Մեր իրաւապահները որքա՞ն են սիրում անհարկի օգտագործել կալանքը որպէս խափանման միջոց։ Չեն էլ ուզում հասկանալ, որ դա նաեւ տնտեսապէս շահաւէտ չէ։ Չէ՞ որ կալանաւորի համար բանտ ու բանտապահ է պէտք, նուազագոյն պայմաններ, սնունդ եւ այլն։ Էլ չեմ խօսում հարցի իրաւական կողմի մասին։ 

Երւի յիշում եք, որ երբ յունուարի 31-ի մահափորձի մասնակիցների խափանման միջոցը փոխելու մասին խօսք գնաց, այն ժամանակ էլ չառարկեցի։ 

Ի վերջոյ ի՞նչն է իրաւապահների, նաեւ դատաւորի վախը։ Կասկածեալը կամ մեղադրեալը կփախչի՞։ Ի՞նչ է՝ արդարադատութիւնից փախածներ քի՞չ կան։ Աշխարհը կործանւու՞մ է դրանից։ Չէ՞ որ կասկածեալը իր փախուստով կհաստատի իր մեղաւորութիւնը ու կբարդացնի իր վիճակը։ 
Անձնական կապերս էլ կօգտագործեմ մինչեւ դատավարութիւնը ազատ արձակելու հարցում։ 

Եւ կրկին, Տէր, ողորմեայ վաղամեռիկ ձագուկներին”:

ՀՀ նախկին վարչապետ, հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Վարդան Պետրոսյանի հետ կատարվածը ահավոր մեծ փորձություն է համարում մեր բարոյականության եւ ոգու համար: “Կծկտուր տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ մեղքի իր բաժինը անկասկած ունի եւ պատրաստ է պատասխան տալու: Երկրից դուրս գալու, անհասանելի դառնալու գոնե ֆորմալ պատճառներն էլ կարծես վերացված են, Ֆրանսիայի քաղաքացու անձնագիրը հանձնված է: Դրա հետ մեկտեղ, արդարադատությունից խուսափելու, քննության ընթացքը խոչընդոտելու որեւէ դրսեւորում կամ վտանգ կարծես թե չկա: Այս ամենի համատեքստում նրա հապճեպ կալանավորումը, առանց բազմակողմանի քննության, առանց անգամ նրան հարցաքննելու, համարում եմ ուժի անհամաչափ գործադրում նույն վթարի արդյունքում առողջական լրջագույն խնդիրների առաջ կանգնած մարդու նկատմամբ:

Սույնով ես` Արմեն Դարբինյանս, որպես ՀՀ քաղաքացի, ճանաչելով Վարդանին եւ ընդունելով իր ԲԱՐՁՐ արվեստը, իմ անձով եւ գոյությամբ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ նրա կողմից գործի քննությանը առավելագույնս նպաստելու վարքը եւ պատրաստակամությունը: Խնդրում եմ Վարդանի փաստաբաններին սույն գրությունը համարել որպես պաշտոնական ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ` ՀՀ դատական ատյաններում նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու գործառույթներում”,-հայտարարել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ