Վարդան Պետրոսյանի հետ այսպիսի վարմունքը հարված է ողջ մտավորականությանը
Վարդան Պետրոսյանի հետ այսպիսի վարմունքը հարված է ողջ մտավորականությանը:
Արդեն շուրջ երեք տասնյակ մտավորականներ երաշխավորագիր են ստորագրել Վարդան Պետրոսյանի համար: Երաշխավոր է կանգնել անգամ Հանրապետություն կուսակցության նախագահ՝ Արամ Սարգսյանը և շատ այլ քաղաքական գործիչներ, սակայն` ապարդյուն: Անօգուտ են անցնում բոլոր մտավորականների և քաղաքական գործիչների ելույթներն ու հրապարակումները: Պետական ողջ ապարատը լռում է: Ինչու՞:
Ի՞նչ արեցին թուրքերը 1915 թվականին. ցեղասպանության առաջին փուլում սպանեցին 600 մտավորական: Եվ ի՞նչ են անում այսօր մեր իշխանավորները. արհամարհում են երկրի ողջ մտավորականությանը (ավելին են անում, քան պարզապես սպանելը): Եվ այս ամենից հետո էլ ի՞նչ կարելի է սպասել այս իշխանություններից՝ ցեղասպանությու՞ն: Դա վաղուց է սկսվել մեր երկրում:
Ոտքի ելեք, Հայ ժողովուրդ, սա հարված է ընդդեմ մեր ազգի:
|