17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարգարյանը Վոլոչկովայից ավելի լավերին է բերելու. Հրապարակ

Թերթը զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Էրեբունի-Երեւան 2795  տոնակատարության համար նախատեսված է ծախսել մոտ դրամ, ի՞նչ եք կարծում ծախսերն իմաստ ունե՞ն մի քաղաքում, որտեղ աղքատության շեմն այսքան բարձր է, որտեղ կան բազում չլուծված խնդիրներ:

-Գումարը դեռ այնքան էլ ճիշտ չի. հնարավոր է այդքան գումար լինի, բայց դա չի նշանակում, որ Երևան համայնքի բյուջեի կողմից է լինելու, բարերարներ կան, և արդեն ավանդույթ է դարձել այս տոնակատարությունը մեր երևանցիների համար եւ ոչ միայն երևանցիների, այլ ողջ հայության համար, երբ օր առաջ սպասում են Էրեբունի-Երեւանի ծննդյան օրը, որ միասին նշենք, մեր մեծ տան ծննդյան օրը, իսկ ինչ մնում է այդ գումարի համար շահարկումներին, վերջին շրջանում մամուլում կամ սոցիալական ցանցերում քննարկումներին, ես հետեւյալը կասեմ, պետք չի անհանգստանալ, քանի որ այդ գումարների մեծ մասը՝ առյուծի բաժինը, բարերարների կողմից է լինում, մեր Երեւանի տարբեր բարերարների, տարբեր միջոցներով՝ ֆինանսների կամ անմիջական մասնակցությամբ, դրա համար պետք էլ չի նշել, որ 200 մլն-ի մասին է:

– Մասնագետների հաշվարկնե­րով, այժմ սակագինը 100-ի փո­խարեն 70 պետք է լիներ:

–  Եթե 70 դրամով կարող են, ես ողջունում եմ էդ մասնագետներին: 24 երթուղիների մրցույթ է հայտա­րարվել արդեն երրորդ անգամ, թող գան-մասնակցեն, ես, որպես քաղաքապետ, պատրաստ եմ աջակցել, իսկ ինչի՞ համար չեն գալիս մասնակցեն, էդ հարցը տվեք իրենց, ովքեր կարծում են 70 դրամով է հնարավոր:

–  Ի դեպ, նորից Ռուսաստանից աստղե՞ր եք բերելու եւ Վոլոչկովայի պես նրանց հետ էլ նկարվեք ու ՛՛Ֆեյսբուքով՛՛ տարածեք: Ինչպես երեւում է, գեղեցիկ եւ ճանաչված կանանց հետ սիրում եք նկարվել, հաճախակի եք թարմացնում Ձեր ֆեյսբուքյան Էջի լուսանկարները:

-…Ավելի լավերին ենք բերելու: Ի դեպ, Վոլոչկովայի հետ լուսանկարը Էրեբունի-Երևանի տոնակատարությունից չի,  իսկ ինչ մնում է ովքեր են լինելու, արտասահմանից էլ են լինելու, բնականաբար, հայկական հայտնի երհիչ-երգչուհիներ են լինելու, բայց արտասահմանինը, ինձ թվում ա, պետք է մնա անակնկալ, և այդ ժամանակ մեր երևանցիները կտեսնեն: Բոլորի համար է անակնկալ լինելու: Իսկ էդ նկարները ես չեմ թարմացնում, այլ ինձ խանդողներն ու նախանձողները: 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ