16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Էլիտար՛՛ շփում բանտում /ֆոտո/

Արվեստի կարիք ունեն նաև ազատազրկված մարդիկ: Ֆրանսիայի բանտերից մեկում բանտարկյալների համար բացվել է ցուցահանդես: Ռեո քաղաքի բնակիչները սակայն ներկայացված աշխատանքները տեսնել չէին կարող, քանի որ այս անգամ ”արվեստը միայն բանտարկյալներինն էր ”:

Ցուցահանդեսին ներկայացված էին Ֆրանսիայի հայտնի թանգարանների հավաքածուներից բերված թվով 89 նկարներ, որոնց մեջ աչքի էին ընկնում Լուվրի և Պիկասոյի թանգարանների կտավները: Ցուցադրված էին գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներ, մի քանի փորագրանկարներ /գրավյուրաներ/, ինչպես նաև քանդակներ:

Բանտարկյալները հնարավորություն են ունեցել դիտել Էժեն Դելակրուայի ՛՛Սարդանապալի վերջին գիշերը՛՛,  Պիկասսոյի ՛՛Ավինիոնի աղջիկները՛՛,  Ժան Օնորե Ֆրագոնարի ՛՛Գաղտնի համբույրը՛՛ եւ այլ գործեր: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ