22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2023

Հռչակագրից վերացնելու են դրույթները, որոնք վերաբերում են Արցախին, նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը ՀՀ սատարմանը․ Միքայել Համբարձումյան

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձից ենթադրվում է, որ հերթը հասել է Հռչակագրին, այդ մասին գրել է ԱԱԾ տնօրենի նախկին ժ.պ Միքայել Համբարձումյանը։ «Փաստորեն, ըստ նրա, այն ունի խորը քննության կարիք, ինչը նշանակում է, որ Հռչակագրից օրենսդրական հնարքով առաջիկայում վերացնելու են այն դրույթները, որոնք վերաբերում են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը […]

«Ի՞նչ է թելադրում Անկախության հռչակագիրը». Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ է թելադրում Անկախության հռչակագիրը կամ՝ Անկախության 10 պատվիրանների սեփական ընկալումը. 1. ինքնամաքրվել, լինել կարգապահ, առաջադեմ, զարգացող, 2. կրթվել, սիրել աշխատանքն ու գիտելիքը, տարածել այն, 3. չվախենալ լինել նորարար ու համարձակ, սիրել իմաստությունն ու խրատը, քրտնաջան աշխատել՝ զարգացնելու անձն ու հավաքականությունը, 4. անձակենտրոն աշխարհայացքն ստորադասել հավաքական Արդարակարգին՝ ընկերվարականին, […]

Կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով։ «Նորից կրկնեմ, ձեզ գրում են Վոթզափով, Վայբերով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, Հայփոստ կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։ Կայքի հասցեն, որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ […]

Ջերմուկի քաղաքապետն ամուսնանում է. ով է հարսնացուն. «Հրապարակ»

«Ջերմուկի քաղաքապետ՝ 30-ամյա Վահագն Արսենյանը` հայտնի ՀՀԿ-ական օլիգարխ Աշոտ Արսենյանի որդին, ամուսնանում է: Պսակադրության եկեղեցական արարողությունը կատարվելու է Հայաստանում, իսկ հարսանեկան խնջույքը` Մոնակոյում, որն Աշոտ Արսենյանի սիրելի հանգստավայրն է: Բայց ամենից ուշագրավն այն է, որ աղջկա ազգանունն էլ է Արսենյան․ նա գործարար Արսեն Արսենյանի դուստրն է, որի մյուս դուստրն էլ «Գազպրոմի» Վարդան Հարությունյանի հարսն է: […]

Տպավորությում ունեմ, որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը գրվել է Անկարայում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Տպավորությում ունեմ, որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը գրվել է Անկարայում։ Սա լրիվ փորձանք է… Կարդացի Փաշինյանի ուղերձը՝ Անկախության հռչակագրի առթիվ։ Ի՞նչ է պարզվում։ Փաստորեն Նիկոլը անկախություն ասելով հասկանում է Հայաստանի գոյությունը Թուրքիայի գերիշխանության տակ։ Ասում է, որ «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք […]

Խելքներդ գլուխներդ հավաքեք` իշխանությունը փող կամ մահակ չէ, դա պատասխանատվություն է. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի հարցը հատկապես այս օրերին բավականին զգայուն է, որովհետև ներսում իրավիճակն աստիճանաբար կրիտիկականին է հասնում: Ընտանիքներ կան, որ ամիսներով մսի երես չեն տեսել, հազարներով մարդիկ կան, ովքեր 3-4 օր է ցամաք հաց չեն կերել ու այս շարքը, ցավոք, շարունակելի է: Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, […]

ՔՊ-ական սյունեցի պատգամավորները փորձել են «փուռը տալ» մարզպետին. «Հրապարակ»

«ՔՊ-ական սյունեցի պատգամավորները Փաշինյանի այցի ժամանակ փորձել են «փուռը տալ» մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որին եկվոր են համարում ու առաջին օրվանից թարս աչքով նայում, քանի որ ժամանակին Փաշինյանին դեմ համայնքապետերը նրա հետ ջերմ հարաբերություններ ունեն։ ՔՊ-ականները մի քանի դրվագ են բեմադրել՝ փորձելով ցույց տալ մարզպետի նկատմամբ տեղացիների դժգոհությունը։ Օրինակ, Ագարակ այցի ժամանակ, երբ Փաշինյանն ագարակցիների հետ […]

Մարությանը պետք է ազնիվ պատասխանի մի կարևոր հարցի. իր կինն ու երեխաները ո՞ր երկրի քաղաքացիներ են. «Ժողովուրդ»

«Հայկ Մարությանը, որ մոնոներկայացումներից հետո որոշել է նախընտրական հյուրախաղերով շրջել մայրաքաղաք Երևանում, պետք է ազնիվ պատասխանի մի կարևոր հարցի. իր կինն ու երեխաները ո՞ր երկրի քաղաքացիներ են: «Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, երկու օր շարունակ փորձեց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանից կամ նրա թիմից պարզել, թե արդյոք Մարությանի երեխաները և կինը՝ Իվա Մարությանը, Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ են, թե […]

Թշնամին կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի