11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՔՊ-ական սյունեցի պատգամավորները փորձել են «փուռը տալ» մարզպետին. «Հրապարակ»

«ՔՊ-ական սյունեցի պատգամավորները Փաշինյանի այցի ժամանակ փորձել են «փուռը տալ» մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որին եկվոր են համարում ու առաջին օրվանից թարս աչքով նայում, քանի որ ժամանակին Փաշինյանին դեմ համայնքապետերը նրա հետ ջերմ հարաբերություններ ունեն։

ՔՊ-ականները մի քանի դրվագ են բեմադրել՝ փորձելով ցույց տալ մարզպետի նկատմամբ տեղացիների դժգոհությունը։ Օրինակ, Ագարակ այցի ժամանակ, երբ Փաշինյանն ագարակցիների հետ զրույցն ավարտել է, նրան է մոտեցել պատգամավոր Դավիթ Դանիելյանը և մատնացույց արել մի քանի մետր հեռու կանգնած մի խմբի, թե մարզի կուսակցականներն են: Փաշինյանը զարմացել է՝ ինչի՞ են կուսակցականները ժողովրդից առանձին կանգնել, ժողովրդի մաս չե՞ն։

Մեր աղբյուրն ասում է, որ պատգամավորը փորձել է հասկացնել, թե նրանք մարզպետի «հետ չունեն», դրա համար մոտ չեն գալիս վարչապետին։ Իսկ Ալվանքից մի կուսակցական էլ սկսել է բողոքել մարզպետից` ասելով, թե նա չի եկել իրենց գյուղ, տեղյակ չէ, որ ջրի խնդիր կա։ Փաշինյանը կոշտ ընդհատել է, ասելով՝ ես լավ գիտեմ, թե ով ոնց է աշխատում»։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ