11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հռչակագրից վերացնելու են դրույթները, որոնք վերաբերում են Արցախին, նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը ՀՀ սատարմանը․ Միքայել Համբարձումյան

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձից ենթադրվում է, որ հերթը հասել է Հռչակագրին, այդ մասին գրել է ԱԱԾ տնօրենի նախկին ժ.պ Միքայել Համբարձումյանը։

«Փաստորեն, ըստ նրա, այն ունի խորը քննության կարիք, ինչը նշանակում է, որ Հռչակագրից օրենսդրական հնարքով առաջիկայում վերացնելու են այն դրույթները, որոնք վերաբերում են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Հայաստանի Հանրապետության սատարմանը, ինչպես նաև Արցախին:

Այս մոտեցումը բնորոշ է վարչապետին, տեղավորվում է վարած քաղաքականության ընդհանուր կոնտեքստում:

Պարզապես անհասկանալի է, թե անկախության հռչակագրով մենք ինչպե՞ս ենք հռչակել Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց եւ փակել Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ինչպե՞ս է խաղաղություն չլինելու պատճառով ԽՍՀՄ ուրվականն առ այսօր թեւածում մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:

Երկրի ղեկավարի այս ձևակերպումները ևս մեկ վկայությունն են, որ մենք գտնվում ենք գլոբալ փոփոխությունների կիզակետում, հատկապես՝ արտաքին քաղաքական վեկտորի զարգացման, դաշնակցային հարաբերությունների փոփոխման առումով:

Անկախ, ինքնիշխան, ժողովրդավար երկիր ունենալու և խաղաղության հասնելու համար միայն դեկլարատիվ խոսքերը կամ ուտոպիստական ցանկությունը բավարար չեն, այն, ինչ իրականում արվում է այսօր, հռչակված այդ նպատակներին երբեք չի հանգեցնելու…»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ