Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊԲ
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/06/IMG_3615-300x170.png)
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը։