22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2023

Ո՛չ շոգ, ո՛չ սառը․ հունիսն այդպիսին կլինի

Հունիս ամիսը եղանակային առումով հաճելի է լինելու։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մեզ սպասվում է բավականին հաճելի հունիս, ո՛չ շոգ, ո՛չ սառը, տեղումներն էլ բավարար քանակությամբ», – տեղեկացնում է նա։

Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքները խստորեն դատապարտում են Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում

Շվեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդես են եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին զորակցող, ինչպես նաեւ Փաշինյանի՝ մայիսի 22-ի հայտարարությունը դատապարտող հայտարարություններով։ Հայտարարությունները՝ ստորև Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որեւէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։ Արցախի կարգավիճակն արդեն իսկ […]

Թագուհի Թովմասյանին պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում. «Հրապարակ»

«ՔՊ-ում Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շահագրգիռ պատգամավորներին փոխանցել է, որ սահմանադրագետների հետ քննարկել են` պետք է արտահերթով հարցը քննարկել։ Չնայած Նաիրա Զոհրաբյանին եւս արտահերթում զրկեցին նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչն ուզում են կրկնել Թովմասյանի դեպքում, մենք ԱԺ կանոնակարգ օրենքում չգտանք նման դրույթ։ […]

Ալիևն ու Փաշինյանը վերահաստատել են՝ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպման արդյունքներով։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում կայացած Եվրոպական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը […]

Երբ թուրքը խոսում է խաղաղության մասին, նշանակում է կոտորած է ծրագրում․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում Շուշիում կովկասյան թաթարները` այժմ ազերի հորջորջվող, սկսեցին հայության կոտորածներ, որոնք միայն Շուշիով չսահմանափակվեցին։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց։ Մարտի 23-ին Շուշիում իրականացված կոտորածների արդյունքում միայն Շուշիում սպանվեց մոտ 8000 […]

Ինչպես իշխանությունները «հեղափոխության պահապաններից» Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս քաղաքական իշխանությունները դեռեւս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, բոլորին հայտնի «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից։ Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 21-ին Աշտարակ քաղաքի ճանապարհին Հայկ Ստեփանյանը մեքենայի ազդանշանով ճանապարհ էր ուզել Գոռ Բաղդասարյանից, սակայն ճանապարհին բեռնատար լինելու պատճառով վերջինս չի կարողացել ճանապարհ տալ, որից հետո Հայկ Ստեփանյանը […]

Աշխատանքն օրհնություն է

Հա՛յր, հնում ասում էին. «Ավելի լավ է ներբաններդ մաշվեն, քան՝ վերմակդ»: Ի՞նչ նկատի ունեին այդ ասելով: – Դրանով ցանկանում էին ասել. «Ավելի լավ է աշխատելով ներբաններդ մաշես, քան պառկես անկողնում ու անգործության մատնվես»: Աշխատանքն օրհնություն է, Աստծու պարգև: Այն կենդանացնում է մարմինն ու թարմացնում ուղեղը: Եթե Աստված աշխատանք չտար մարդուն, ապա մարդը կբորբոսներ: Աշխատասեր մարդիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի