22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2023

Արարատ Միրզոյանն անբարոյաբար, լկտիաբար ստում է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «✅Արարատ Միրզոյանի մանիպուլատիվ հայտարարությունը, թե Հայաստանի ժողովուրդը չի տվել Նիկոլին մանդատ՝ բանակցելու Արցախի կարգավիճակի մասին ՝ սուտ է: ✅ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ խոստանում էր՝ «2018 -ի թավշյա հեղափոխությունը նպաստելու է Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»: ✅ ՔՊ նախընտրական ծրագիրն այն մասին է, որ […]

Ստորագրահավաք Շենգավիթ վարչական շրջանում

Այսօրվանից Երևան քաղաքում մեկնարկվում է «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրերով ստորագրահավաքը: Սիրելի շենգավիթցիներ, «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին կարող եք միանալ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արթուր Կարապետյանի անվան զբոսայգում` մետրոյի հարևանությամբ:

Ստորագրահավաք Էրեբունի վարչական շրջանում

Սիրելի’ հայրենակիցներ, Այսուհետ նաև կարող եք միանալ «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին նաև Էրեբունի վարչական շրջանում։ Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում։

Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են. Ջեյհուն Բայրամով

Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են խաղաղության շեմին՝ խոստանալով փոխադարձ հարգանք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Բայրամովը խոսել է նաև խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ համակեցության ապահովման, խաղաղության […]

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Պաշտպանության փոխնախարար

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ «Երեկ ունեցել ենք կրակոցներ, համապատասխան հաղորդագրությունը տրվել է։ Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք»,- նշեց նա։ Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:

Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել է․ Shamshyan.com

Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Օրբելի փողոցի շենքերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Ս․-ն է, ով կարճ […]

Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու դեպքում հսկայական տնտեսական վնասներ կկրենք․ քարտեզագետ․ «Իրավունք»

«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանից, ով փաստեց. – Անկլավների հետ պետք շատ զգույշ վարվել: Իսկ Տիգրանաշեն անկլավը Ադրբեջանին եթե տանք, այս ճանապարհը կդադարի աշխատելուց: Եթե դադարի, ուրեմն մենք պիտի գնանք Արարատում գյուղական ճանապարհներով, երկար ճանապարհ անցնենք: Ես անցյալ ամառ քանի […]

ՔՊ-ականը հունիս ամիսը նվիրում է շրջագայություններին․ «Ժողովուրդ»

Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք «վոյաժների» մեծ սիրահար են եւ առիթը բաց չեն թողնում այս կամ այն միջոցառման անվան տակ արտերկիր մեկնել: Այս անգամ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի մասին է: Նա որոշել է հունիս ամիսը նվիրել շրջագայությունների: Այս օրերին ՔՊ-ական պատգամավորն արդեն Վաշինգտոնում է: ԱԺ նախագահի որոշումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված