05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու դեպքում հսկայական տնտեսական վնասներ կկրենք․ քարտեզագետ․ «Իրավունք»

«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանից, ով փաստեց.

– Անկլավների հետ պետք շատ զգույշ վարվել: Իսկ Տիգրանաշեն անկլավը Ադրբեջանին եթե տանք, այս ճանապարհը կդադարի աշխատելուց: Եթե դադարի, ուրեմն մենք պիտի գնանք Արարատում գյուղական ճանապարհներով, երկար ճանապարհ անցնենք: Ես անցյալ ամառ քանի անգամ անցել եմ այդ ճանապարհը, շատ գեղեցիկ ճանապարհ է, նեղ ճանապարհ է, գյուղական ճանապարհ է: Եվ եթե երկու մարդատար ավտո դեմ դիմաց են գալիս, պիտի զգույշ անցնեն, որ տեղ լինի անցնելու, իրար չբախվեն: Այդ ճանապարհը մինչեւ լայնացնեն, դարձնեն միջազգային ստանդարտի ճանապարհ, տարիների խնդիր է: Մեկ տարի, երկու տարի կտեւի դա: Նվազագույնը` ամիսներ՝ վեց ամիս-մեկ տարի կտեւի, Պարսկաստանի հետ մեր բեռնատարների կապը կկտրվի: Հսկայական տնտեսական վնասներ կկրենք»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ