22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 16, 2023

Ադրբեջանը տվել է ԼՂ-ում էթնիկ զտման գործողությունների մեկնարկը. խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական. Վարչապետ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարումնեի արգելափակումը, որը շարունակվում է վեց ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով Կարմիր խաչի ու ռուս խաղաղպահների միջոցով, երեկվանից զրոյացվել է […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկ Մամիջանյանի, Տարոն Մարգարյանի և Աննա Մկրտչյանի հետ այցելեցին ձերբակալվածների պահման վայր` հանդիպելու մեր ընկեր Արմեն Աշոտյանին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայկ Մամիջանյանի, Տարոն Մարգարյանի և Աննա Մկրտչյանի հետ այցելեցին ձերբակալվածների պահման վայր` հանդիպելու մեր ընկեր Արմեն Աշոտյանին: Արմենի ուժեղ կամքի ու համառ բնավորության մասին բոլորը գիտեն, այս մասին նույնիսկ ավելորդ է լրացուցիչ խոսել: Արմենը միայն խնդրեց փոխանցել, որ շնորհակալ է բոլորին` իր կողքին կանգնելու և սատարելու համար»:

Աշոտյանին ձերբակալել են, այն էլ՝ ոչ թե բուն մեղադրանքով, այլ «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար․ «Հրապարակ»

«Արմեն Աշոտյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդման դասական եւ ՀՀ պատմության ամենազավեշտալի օրինակներից է: 2018-ի ամառվանից «հեղափոխականները» սկսել են քրեական գործեր հարուցել նախկինների դեմ, եւ առաջնային թիրախներից մեկը եղել է Աշոտյանը, ով տեւական ժամանակ ԿԳ նախարար է աշխատել: Հենց 2018-ին Դավիթ Սանասարյանի ղեկավարած ՊՎԾ-ն` Պետական վերահսկողության ծառայությունը, սկսել է ստուգել Բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է […]

ՔՊ-ականներն նիստն ավարտեցին արագ, որ շտապեն Դիլիջան․ «Ժողովուրդ»

Երեկ Հայաստանի սահմաններին եւ նաեւ Արցախում լարված իրավիճակ էր։ Ադրբեջանական կողմը ոչ միայն փորձել էր առաջանալ Հակարիի կամուրջի ուղղությամբ ու դրոշ տեղադրել, այլեւ կրակել է Սյունիքի դիրքերի ուղղությամբ՝ վիրավորելով ԱԱԾ աշխատակցին՝ կիրառելով ԱԹՍ։ Իսկ ինչո՞վ էր զբաղված ՀՀ կառավարոթյունն ու Ազգային ժողովը: ՀՀ իշխանությունները լուրջ դեմքով խորհրդարանում քննարկում էին ՀՀ պետական բյուջեի 2022 թվականի կատարողականի […]

«Ուժայիններով շրջապատված՝ ընդդիմության վրա եք գոռում, բայց Էրդողանին վախենո՞ւմ եք պատասխանել, ա՜յ Էրդողանի հարճեր». Էդուարդ Շարմազանով

ՌԻԱ Նովոստիի վաշինգտոնյան դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ: Հրաժարվելու դեպքում Ստեփանակերտին սպառնում են «ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»: ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է թեմային՝ նշելով, որ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների` Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության […]

1 տոննա հերոինի գործով ի՞նչ է սպասվում Միհրան Պողոսյանին. «Ժողովուրդ»

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին եւ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար եւ վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի