27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ուժայիններով շրջապատված՝ ընդդիմության վրա եք գոռում, բայց Էրդողանին վախենո՞ւմ եք պատասխանել, ա՜յ Էրդողանի հարճեր». Էդուարդ Շարմազանով

ՌԻԱ Նովոստիի վաշինգտոնյան դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ: Հրաժարվելու դեպքում Ստեփանակերտին սպառնում են «ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»:

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է թեմային՝ նշելով, որ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների` Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ:

ՌԴ ԱԳՆ-ն ավելացրել է, որ ռուսական կողմին անհանգստացնում են տվյալներն այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունում, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով:

168.am-ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխության փորձեր են կատարվում, որպեսզի դուրս մղեն Ռուսաստանին տարածաշրջանից կամ նվազեցնեն նրա ազդեցությունը տարածաշրջանում:

«Այսօր Նիկոլ Փաշինյանի վարչակարգի անհեթեթ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը դարձել են Արևմուտք-Ռուսաստան, ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության պոտենցիալ ամենասպասվող օջախը: ՀՀ-ում է գտնվում ռուսական ռազմաբազան, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանն ունի 1997թ. մեծ պայմանագիր Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ անդամ է, ի վերջո, 2020թ. պատերազմից հետո Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահները, բայց միևնույն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանը մերժում է ՀԱՊԿ առաքելության տեղակայումը Հայաստանում և զորավարժությունները, մերժելով Ռուսաստանին, փոխարենը՝ Հայաստան է բերում ԵՄ դիտորդներին՝ փորձելով ուժային կենտրոնների հարաբերակցության մեջ մտնել»,- ասաց նա՝ նկատելով, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը նոր չէ:

«Արևմուտքը բացահայտ նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, դրանով է պայմանավորված ամեն գնով արևմտյան ջանքերի գործադրումը, որպեսզի իրականացնեն խաղաղության պայմանագիր չարիքը: Խաղաղության պայմանագրի ՆԱՏՕ-ի և Արևմուտքի լոգիկան այն է, որ Նիկոլը ճանաչում է Արցախը՝ Ադրբեջանի կազմում, ինքնորոշման իրավունքը չկա, խաղաղության պայմանագիրը ստրագրվում է, և ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, Արցախի հարցն էլ մնում է Ադրբեջանի ներքին հարց: Դրա համար Արևմուտքը «հորդորում է» Արցախի ներկայացուցիչներին՝ արևմտյան օրակարգով գնալ բանակցությունների: Այստեղ որևէ պետություն հայկական շահերով չի առաջնորդվում, պարզապես այստեղ կարող են մեր շահերը համընկնել կամ հակադրվել:

Կոնկրետ Արցախյան հարցում մեր շահերը համընկնում են Ռուսաստանի հետ, որովհետև Նիկոլ Փաշինյանը 2020թ. հետո մենակ է թողել Արցախը, բայց իր բոլոր թերություններով հանդերձ, Արցախի ժողովրդի գոյության միակ երաշխիքն այս պահին ռուս խաղաղապահներն են: Այստեղ մեր շահերը համընկնում են: Արևմուտքն ուզում է տարածաշրջանը տեսնել առանց Ռուսաստանի, Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց ռուս խաղաղապահների, Նիկոլ Փաշինյանն էլ ուզում է իր աթոռը: Արևմուտքն էլ ասում է՝ խաղաղապահներին պետք է հեռացնեք, ռուսական ռազմաբազան դուրս բերեք, և վերջ, մենք էլ երաշխիք ենք տալիս՝ խելոք ապրում ես: Ռուսաստանը Հարավային Կովկասում իր շահերի համար է պայքարում, որը մեծամասամբ համընկնում է հայկական երկու պետությունների շահերի հետ, իսկ Արևմուտքի շահը մեկն է՝ հեռացնել Ռուսաստանին»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նրա դիտարկմամբ՝ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան տեսնում են, որ Հայաստանը տեր չունի՝ ի դեմս Հայաստանի իշխանության, փորձում են այստեղ իրենց հարցերը լուծել:

«Փաշինյանի տգետ և հակահայ քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձել է օբյեկտ, և մեծ տերությունները փորձում են առանց Հայաստանի իրենք իրենց շահերը պաշտպանել Հայաստանում: Իրանը հյուպատոսություն է բացում, Ռուսաստանը հայտարարում է հյուպատոսության բացման մասին, ԵՄ-ն այնտեղ ինչ-որ ներկայացուցչություն է բացում: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է զոհ՝ մեծ և ռեգիոնալ տերությունների համար, որտեղ հայկական շահը զրոյացված է: Ամեն մեկը գալիս է, այդ զոհից իր փայը վերցնում: Ամենամեծ վտանգն այն է, որ զոհի տարածքում կարող է կռիվ լինել: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ եթե հրաշքով Նիկոլը գնա, դա դեռ հարցի մի մասն է, ազգային իշխանությունը որ գա՝ մեկ էլ տեսնելու է, որ Նիկոլն իր ասած կադաստրի թուղթը միաժամանակ և՛ Արևմուտքին է վաճառել, և՛ Ռուսաստանին, և՛ Թուրքիային, և՛ Իրանին»,- ասաց նա:

Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» խնդիր չէ Հայաստանի համար, խնդիր ստեղծողն Իրանն է։ Իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը:

«Վախենո՞ւմ եք մեկնաբանել Էրդողանին, նա ասում է՝ դուք ոչնչություն եք, Հայաստանին կուլ են տվել, և Իրանն է խոչընդոտում Զանգեզուրի միջանցքին, բա ինչո՞ւ չեք պատասխանում, այ վախկոտներ: Ընդդիմությունը երբ խոսում է՝ ձեզ ճղում եք, բա Էրդողանին ինչո՞ւ չեք պատասխանում, ա՜յ Էրդողանի հարճեր: Այստեղ ոստիկաններով, ուժայիններով շրջապատված՝ ում վրա ասես՝ կարող եք գոռալ, այ վախկոտներ, գոռացող եք՝ գնացեք Ալիևի կամ էրդողանի վրա գոռացեք: Մեկն էլ կա՝ ԱԺ նախագահի պաշտոնն է զբաղեցնում, ասում է, թե Էրդողանի ինագուրացիայի ամենակարևոր իրադարձություններից մեկը… Այո, համամիտ եմ, որպես պատմաբան՝ ասեմ՝ դեռ հին աշխարհից է գալիս, որ թագավորական ինագուրացիաների ամենակարևոր բաղկացուցիչը եղել է հաղթված պետության ղեկավարին գերեվարելն ու ցուցադրելը: Օրինակ՝ Հին Հռոմում, որ մեկին հաղթում էին՝ բերում էին ցույց էին տալիս: Նիկոլին տարել էին այնտեղ, որ ցույց տան՝ 100 տարի անց հաղթել են Հայաստանին:

Հիմա էլ ասում են՝ Էրդողանին չենք մեկնաբանում. բա Լավրովին և Պուտինին ինչո՞ւ եք մեկնաբանում, մեծ-մեծ խոսում: Եթե էրդողանին չեք պատասխանում, ես կարո՞ղ եմ կասկածել, որ սրանք թուրքի ագենտներ են կամ թուրքի շահերի սպասարկող: Վախենո՞ւմ եք ձեր քաղաքական պապաներին պատասխանել: Իրենց դրել են ինքնիշխանի տեղ, ինքնիշխանության մասին օրենք են ընդունել. բոլորդ այդ օրենքով դատվելու եք, որովհետև այդ ինքնիշխանությունը մսխել եք: Պուտինը հենց մի հայտարարություն է անում՝ ԱԽՔ-ը վազում է Հ1, բա հիմա ինչո՞ւ է լուռ: Էրդողանն ասել է՝ միջանցքի հետ համաձայն եք, դու էլ ասում էիր՝ Ռուսաստանն է միջանցք պահանջում, բա ինչո՞ւ չես գնում Հ1 ու ասես, որ Էրդողանը ստում է: Վախենո՞ւմ եք Էրդողանից, թե՞ ձեր արտաքին քաղաքական հովանավորն է: Սրանք արևմտամետ էլ չեն՝ հստակ թուրքական շահերի սպասարկողն են»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ