16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աշոտյանին ձերբակալել են, այն էլ՝ ոչ թե բուն մեղադրանքով, այլ «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար․ «Հրապարակ»

«Արմեն Աշոտյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդման դասական եւ ՀՀ պատմության ամենազավեշտալի օրինակներից է: 2018-ի ամառվանից «հեղափոխականները» սկսել են քրեական գործեր հարուցել նախկինների դեմ, եւ առաջնային թիրախներից մեկը եղել է Աշոտյանը, ով տեւական ժամանակ ԿԳ նախարար է աշխատել:
Հենց 2018-ին Դավիթ Սանասարյանի ղեկավարած ՊՎԾ-ն` Պետական վերահսկողության ծառայությունը, սկսել է ստուգել Բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել Աշոտյանը։ 2019-ին ստուգումներն ավարտվել են, մի քանի տարի մտածել են` քրգործ հարուցե՞լ, թե՞ ոչ, ապա հարուցել են, մեծ թվով մարդկանց վրա ճնշում գործադրել, որ ցուցմունք տան Աշոտյանի դեմ` չի ստացվել:

2023-ի հունիսի 15-ին Աշոտյանին ձերբակալել են, այն էլ՝ ոչ թե բուն մեղադրանքով, այլ «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար: Դա արտահայտվել է նրանով, որ «Աշոտյանը… փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ