Այն, ինչ ամրագրված է սահմանադրությամբ, այդ շրջանակով առաջնորդվելու դեպքում հանրապետության նախագահը կկատարի իր պարտավորությունները, բացի այդ, ինքը կլինի նաև արդյունավետ ընդհանուր պետական կառավարման համակարգի մեջ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը: «Ամենակարևորը իշխանության տարբեր թևերի միջև հավասարակշռությունը պահելու խնդիրն է։ Եվ այդ աշխատանքներն իրականացնելիս նախագահը պետք է ոչ թե որևէ մեկի կողմը […]
Հայաստանի տնտեսությունը միշտ բաց է եղել Թուրքիայի համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով՝ որևէ խոչընդոտ չի եղել թուրքական ապրանքների համար, բացառությամբ 2021-ի: «Եթե դուք գնաք «Փեթակ», այնտեղի ժողովուրդը 10 տարի առաջ էլ գործնական հարաբերություններ է ունեցել թուրք գործընկերների հետ», – ասաց նախարարը, լրագրողն էլ հակադարձեց՝ «բայց թուրքը Հայաստանում […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ ս.թ. փետրվարի 2-ին ՀՀԿ կենտրոնակայանում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Միջազգային Դեմոկրատական միության (International Democrat Union, IDU) պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Միջազգային Դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Քրիստիան Կատները և Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Միջազգային Դեմոկրատական միության արտաքին հարաբերությունների […]
Աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այցի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Կողմերը քննարկել են ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների […]
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հերքում է լուրերն այն մասին, թե ինքը կապ ունի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ: «Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե […]
«Բայց մեզնից յուրաքանչյուրին շնորհ է տրված՝ Քրիստոսի պարգևած չափով» (Եփեսացիներ 4։7) Երբեմն ինքներս մեզ քննադատում ենք՝ ասելով, թե Աստված մեզ ոչ մի շնորհ չի տվել։ Առաջին հայացքից՝ կարող ենք ասել, որ ոչ մի մեղք չենք գործում, քանզի մեր հանդիմանանքը ոչ թե Աստծուն, այլ ինքներս մեզ է ուղղված․ չէ՞ որ ցանկանում ենք լինել ավելին, քան կանք։ Սակայն […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։ Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 79-ամյակի պատվին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ։ 1943-ի փետրվարի 2-ին հաղթական ավարտ ունեցավ Մեծ Հայրենականի ամենաառանցքային հերոսամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը, որը ճակատագրական ու կենսական […]
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի հարձազրույցը չեն մարսել, թե տեղի, թե Ադրբեջանի իշխանությունները: Տեղի թրքասերերին օգնության է հասել նրանց մեծ եղբայր Հեյդարի որդի, ոգով ստրուկ Ալիևը: Ինչ կարող եմ ասել, դո՛ւք ողորմելի ու անհայրենիք չմարդներ եք, դու՛ք հայրենիք չսիրող, օտարի կոշիկ լիզող, ժողովրդին խաբող, դժբախտ ու դժգույն իշխանությունն […]