Հայաստանում և Հայաստանի շուրջ խնդիրներն այնքան խորն են, և պրոցեսներն այնքան ռիսկային, որ այս որակի և լրջության կառավարումը չի կարող շատ երկար շարունակվել։ Երկրում խորքային փոփոխությունները այլընտրանք չունեն, բայց դրանք ուշանում են, հիմնականում՝ տեխնիկական պատճառներով։ Հայկական անոմալիան ինչ-որ կերպ լուծում ստանալու է։ Հաջորդ իշխանությունը պայմանականորեն ասած կարող է գալ չորս չվերթով. Մոսկվա-Երևան Բրյուսել-Երևան Ստամբուլ Երևան […]
Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների հրապարակումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ: Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի: Հետևաբար, այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում: ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ
Հայաստանում փետրվարի 12ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3956 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 374 878-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 4 դեպք, մահացածների թիվը 8060 է: Փետրվարի 12-ին դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1535 է։ Մահվան […]
Պարզապես զարմանալի է, որ ամեն անգամ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ բան է ասում, նա մի նոր ու ավելի կոպիտ սխալ է թույլ տալիս. Սրանում համոզվելու համար ընդամենը պետք է հետևել նրա ելույթներին, մամուլի ասուլիսներին, հակասական հայտարարություններին Հայաստանի խորհրդարանում, ֆեյսբուքյան գրառումներին, սխալ որոշումներին և անորակ նշանակումներին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի […]
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեն Սիմոնյանը նոտարական պայմանագիր է հրապարակում, որ բնակարանը 2016-ին վաճառել է, իսկ «Փաստերի ստուգման հարթակը» Կադաստրից ստացված 2021 թվականի տեղեկանք է հրապարակում, որ բնակարանը Ալեն Սիմոնյանինն է: Հիմա ո՞ւմն է բնակարանը և ո՞վ է ճիշտ: Քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական գրանցման ենթակա, բայց պետական գրանցում […]