22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2022

«Հայաստանն ի սկզբանե միջազգային օրենքի ներքո ուներ դրական, պաշտպանված մոտեցում, որը պետք է ինքնավստահ առաջ տաներ». Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց, որ երբ խոսքը վերաբերում է Արցախի հարցին, բոլոր խնդիրները դառնում են երկրորդական։ «Ինքս նախկին ղեկավարներին եղել եմ արմատական ընդդիմադիր։ Կարծում եմ՝ նրանք ազատ մարդիկ են և կարող են արդարացնել կամ ներկայացնել իրենց մոտեցումները: Գրաքննիչ չեմ, բայց պետք է մտածենք ապագայի, այս վիճակը հաղթահարելու մասին։ Հիմա […]

Պարացետամոլի հնարավոր դեֆիցիտի մասին․ կարող են լինել պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են․ ԱՆ

Կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր։ Հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են, հայտնում են առողջապահության նախարարությունից։   Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437714 տուփ (4 […]

108 դպրոց դիմել է նախարարություն դասընթացներն ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար

Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին նշեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: «Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց […]

Անում ենք ամեն ինչ, որ լեգիտիմացնենք ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը և անիրատեսական դարձնենք ապառազմականացված գոտու ստեղծումը․ ՄԻՊ Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունների ատելության, թշնամանքի քաղաքականության արտացոլումը տեսնում ենք այն խախտումներում, որոնք ադրբեջանական զինված ծառյողները թույլ տալիս մեր սահմանային բնակիչների նկատմամբ, այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հայ բնակիչների սեփականության իրավունքների խախտումներ, կրակոցներ, մարդկանց առևանգում, խոչընդոտում գյուղատնտեսական աշխատանքներին, անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտումներ՝ ադրբեջանական տեսախցիկներով հայ բնակիչներին վերահսկելու միջոցով, գյուղերին հումանիտար ու մեկուսացման խնդիրների […]

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել այն մասին, որ չեն մասնակցելու Հանրապետության նախագահի ընտրությանը։   «Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով:    Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում: Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն:   Բայց երկիրը կործանման եզրին […]

«Հրաժարակա՞ն եք տվել, թե՞ դավաճանը որոշել է, որ ձեր «առաքելությունն ավարտված է», որ ձեզ փոխարինի Մակունցի մակարդակի գլխավոր հյուպատոս». Վիգեն Սոսիկյանը՝ Բայբուրդյանին

ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Վիգեն Սոսիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սոցցանցերում վերջերս շրջանառվող գրառումները վկայում են այն մասին, որ դեսպան Արմեն Բայբուրդյանը լքում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը։ Սոսիկյանը ցավով նշում է, որ մինչ օրս հյուպատոսության կամ ՀՀ ԱԳՆ-ի կողմից հանկարծակի մեկնելու  վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չկա: «Թափանցիկության և հստակության բացակայությունը […]

«Փոխանակ խաղալու սեփական բակում, մենք այս պահին նախընտրում ենք հարևան թշնամական բակը»․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հետաքրքիր է, որ Հայաստանում արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող տարատեսական մարգինալ խմբակները Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված իրենց ջանքերի հիմնապատճառ ներկայացնում են տնտեսական զարգացման հնարավորությունը Անկարայի հետ, որը, ըստ իրենց, «կբերի տնտեսական բարօրության»։ Մինչդեռ քարտեզին ու տարածաշրջանին տիրապետողը լավ գիտի, որ Հայաստանի ունի Թուրքիայի կշիռն ունեցող մեկ այլ հարևան՝ Իրանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի