Տարոն Մարգարյանը թոռնիկ է ունեցել
Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը օրերս պապիկ է դարձել։ «Հրապարակ»-ը գրում է, որ լույս աշխարհ է եկել Մարգարյանի ավագ որդու առաջնեկը։ Նրան կնքել են տատիկի՝ Տարոն Մարգարյանի տիկնոջ՝ Գոհարի անունով։ 44-ամյա Մարգարյանը բազմազավակ ընտանիքի հայր է, ունի վեց զավակ։