07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հատուկ, լայնածավալ շփումներ չունեմ, եթե կա ինչ-որ քննարկման հարց, կարող ենք զանգել, իրար հետ խոսել. Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին

Մենք չենք կարող վերահսկել մեր բոլոր կողմնակիցներին՝ իրենք սոցցանցային ակտիվության առումով, ուզում եմ հավատալ, որ նույնը երրորդ նախագահի մոտ է, մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների վերաբերյալ սոցցանցային քննարկումներին։

«Միանշանակ կարող եմ ասել, որ մենք չենք ուղղորդում։ Ինչ վերաբերում է իմ և Սերժ Սարգսյանի հարաբերություններին, ապա վերջին անգամ մենք Դաշնակցության միջացառմանն էինք միասին, դրանից հետք հանդիպել ենք Արցախի նախկին նախագահների հետ և քննարկել ենք իրավիճակը։ Անձնական հարցեր չենք քննարկել, զուտ Ղարաբաղի հարցն էր, թե ինչ կարելի է անել, բոլորս մտահոգված ենք», – ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ խորհրդարանում շատ ավելի ակտիվ համագործակցություն կա խմբակցությունների միջև:

«Ինչ-որ հատուկ, լայնածավալ շփումներ չունեմ, եթե կա ինչ-որ քննարկման հարց, կարող ենք զանգել, իրար հետ խոսել», – ասաց երկրորդ նախագահը։sharethis sharing button

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ