22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2022

«Իշխանությունը դատավորների հետ խոսում է շատ պարզ` եթե չկոտրվես, քեզ հետապնդելու եմ, կոտրվես՝ քեզ մարդուց սարքելու եմ անմռունչ անասուն»

Պայքարի հաջորդ փուլերը Մի բան հստակ է. պետության փլուզումը հնարավոր չէ կասեցնել միտինգային ելույթներով, կենացներով, նորանոր շարժումներ հռչակելով, ոչ էլ՝ օրենսդիր  աշխատանքով։ Կա խնդիր՝ լայն հասարակության համար ձևակերպել ներկա վիճակի ռիսկերը, ամրագրել պայքարի բովանդակությունը  և սկսել գրագետ-համառ աշխատանք։ Կա նաև խնդիր՝ հասկանալ, թե ովքեր են քո դեմ աշխատելու, ովքեր են նաև առանց հասկանալու՝ «կողմ» քվեարկում […]

Մակրոնը շնորհակալություն է հայտնել հայ գերիների՝ հայրենիք վերադարձի գործում ներգրավված դիվանագետներին ու զինվորականներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին, ովքեր ներգրավված են եղել Ադրբեջանից 8 հայ ռազմագերու Հայաստան վերադարձնելու գործում: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ութ հայ գերիներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից ու Բաքվից տեղափոխվել են Երևան: Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, […]

Դատական իշխանությունը դարձրիք համակ քաղբանտարկյալ. «Ժառանգություն»

Հանրապետության բոլոր իշխանությունների օրոք անիրավաբար պահվել են քաղաքական բանտարկյալներ՝ անկախ եզրույթի համար ստեղծված եվրոպական կամ այլ տեխնիկական սահմանումներից: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սկզբունքային մեր շատ հայրենակիցներ, մեզ հետ մեկտեղ, բոլոր ժամանակներում պայքարել են նրանց ազատ արձակման համար. Հայաստանի ներսում հանուն իրավունքի իշխանության, իսկ դրսում հանուն պետության միջազգային բարձր […]

Երկիրը թշնամուն հանձնածները պետք է սարսափեն երկիրն ազատագրածներից. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ինչպես ալիեւն է սարսափում եւ վայրահաչում ՀՀ նախկին նախագահների հասցեին, Ռոբերտից ու Սերժից մրսած եւ վախեցած, այնպես էլ որոշ ներսի «ալիեւիկներ», այսօր ՀՅԴ 131-րդ տարեդարձի նկարներն են դնում եւ բացում իրենց թույնի տոպրակը․․․ Իրականում, լավ է, որ վախենում եք, զգում եք, որ մոտ է ձեր անփառունակ […]

Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայից «դրական ազդակներ» արձանագրող ռեժիմի ջատագովներին հիշեցնեմ դեռեւս 1993-ի ամռանը հնչեցված թուրքերի նախկին վարչապետ Էջեւիթի խոսքերը.   «Թուրքիան ի վիճակի է Նախիջեւանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել ` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ՆՈՐ ԿԱՐՄԻՐԱՎԱՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և թրքածին խունտայի պատճառով, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Համայնքը գտնվում է Արցախի լեռնաշղթայի Կաթողիկեսարի լեռներից դեպի հարավ-արևելք ձգվող լեռնաճյուղերի լանջին, Խաչենագետի ձախ գետահովտում, Մարտակերտից 10-11 […]

«Որ ասում եմ մենակ նիկոլին է ընդդիմության բաժանումը ձեռնտու։ Ահա և հավաստիքը»․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Արդարադատության փոխնախարար Մինասյանը որոշել էր իր նվիրվածությունը նիկոլին ապացուցել ընդդիմությանը անվանարկելով։   Որ ասում եմ մենակ նիկոլին է ընդդիմության բաժանումը ձեռնտու։ Ահա և հավաստիքը»։  

Փետրվարի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի  8-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավապաշտպան Աննա Ծառուկյանը: ԹԵՄԱ՝  դատավոր Բորիս Բախշյանի կալանավորումը. Freedom House-ի մտահոգությունը Հայաստանում պետծառայողներին վիրավորելու համար հարուցված քրեական գործերը և կոչը՝ չեղարկել Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները. ՀՀ-ում քաղբանտարկյալների իրավուքները. իրավական համակարգում տեղի ունեցող պրոցեսները: 

«Ծաղրել եք Փաշինյանին, ասել եք՝ Տարոն Մարգարյանի հետ փորձում է մրցել մարդ, ով նույնիսկ համատիրություն չի ղեկավարել». Ագնեսա Խամոյանը՝ Գրիգոր Մինասյանին

«Կարծում եմ՝ դագաղի մեխը խփված էր անցյալում, երբ երբեք նման քննարկումներ չէին լինում, և երբ դատավորին իր լիազորությունից դուրս ենթադրյալ ապօրինություններ գործելու համար պատասխանատվության չէին ենթարկում։ Այդ ժամանակ պետք է ձեր մտահոգությունը հայտնեիք, որպես լրագրող»,- այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի