22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դատական իշխանությունը դարձրիք համակ քաղբանտարկյալ. «Ժառանգություն»

Հանրապետության բոլոր իշխանությունների օրոք անիրավաբար պահվել են քաղաքական բանտարկյալներ՝ անկախ եզրույթի համար ստեղծված եվրոպական կամ այլ տեխնիկական սահմանումներից: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սկզբունքային մեր շատ հայրենակիցներ, մեզ հետ մեկտեղ, բոլոր ժամանակներում պայքարել են նրանց ազատ արձակման համար. Հայաստանի ներսում հանուն իրավունքի իշխանության, իսկ դրսում հանուն պետության միջազգային բարձր հեղինակության:

Այսօր հերթը հասել է դատական իշխանությանը՝ ի դեմս Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի, ով կալանավորվեց ոչ թե արդարադատ վճռի արդյունքում, այլ անմեղության տիրույթում՝ խափանման համարժեք միջոց փոխելու եւ, ըստ էության, այն դատական եզրակացության համար, որ մեր երկրին պետք չեն քաղաքական բանտարկյալներ:

Պարոն Փաշինյանին թվում է, որ միայն ինքն է եղել: Այդպես չէ: Իրենից շատ առաջ նույնպես եղել են քաղկալանավորներ ու շատ ավելի դաժան, հիմա էլ նրան է փոխանցվել արատավոր «էստաֆետը»:

Եթե որեւէ մեկը թեկուզ մի հատիկ կասկած ուներ նախկին ու ընտրված քաղաքապետերի, պատգամավորների, ազատամարտիկների եւ այլոց կարգավիճակի առումով, հիմա արդեն ահազանգը հնչեցված է, եզրահանգումն՝ ամբողջացված: Մինչ թշնամին բռնազավթել է մեր Հայրենիքի զգալի հատվածներ եւ սպառնում է ավելիին, շարունակում է նոր զոհեր խլել, պահել մեր խոշտանգված ռազմագերիներին եւ պղծել մեր քաղաքակրթական ժառանգությունը, գործող վարչապետն ու իր վարչակարգը մեր տան ներսում քաղաքական բանտարկյալի հանրակարգը հասցրել են աննախադեպ հարթության:

Դատական իշխանությունն արդեն բառացիորեն դարձել է քաղաքական բանտարկյալ:

Դատապարտում եւ պահանջում ենք՝ ինչպես նախորդ իշխանությունների օրոք, այնպես էլ այժմ, բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում:

Ամո՛թ ձեզ: Ամո՛թ մեզ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ