Ադրբեջանցիները զենքի սպառնալիքով խաղողի այգիներից դուրս են հանել Արցախի Խրամորթ գյուղի բնակիչներին. համայնքի ղեկավար
Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն, այսօր՝ փետրվարի 16–ին, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գտնվող խաղողի այգիներում զենքի սպառնալիքով խոչընդոտել են խաղաղ բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին, «Արցախպրես»-ին հայտնել է Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։ «Մեր բնակիչներին արգելում են աշխատել, ադրբեջանցիները նրանց սպառնացել են և զգուշացրել, որ այլևս չգնան այդ տարածքներ։ Ներկա են եղել նաև ռուս խաղաղապահները։ Ադրբեջանցի […]