02 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ոչ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը. ընդդիմադիրները թող վախենան՝ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից. Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու հարցում տեղի է ունենում բացարձակ օբյեկտիվ աշխատանք։

«Դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, անկեղծությամբ ու խղճի հանգստությամբ», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Նախարարի խոսքով՝ բոլոր շահարկումներով ոչ փոխելու են իրենց աշխատանքը, ոչ ստիպելու են սուբյեկտիվ դառնալ, ոչ էլ փակելու են հնարավորությունը՝ պայքարելու դատական համակարգում ապօրինությունների դեմ։

Անդրեասյանը վստահ է՝ ոչ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը՝ «շատ արդար կարգապահական վարույթներն առաջ տանելու»։

 

«Իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ էլ, որ հիմա դարձել են արդար դատավորների մեծ պաշտպաններ՝ մոռանալով, թե իրենց քաղաքական թիմի ժամանակ ինչեր են արել դատական համակարգի գլխին, թող գոնե ամոթ ունենան ու նորմալ աշխատանքը չվարկաբեկեն, իսկ եթե վախենում են, որ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից, թող իսկապես վախենան, որովհետև մենք ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ», – հայտարարեց Կարեն Անդրեասյանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը երեկ հայտարարել էր, որ կրկին դիմել է Սահմանադրական դատարան. պատճառը դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներն են։

 

«Հաշվի առնելով արդեն աբսուրդի հասնող երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով՝ վիճարկել ենք առհասարակ «Դատական օրենսգրքով» նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը», – նշել էր Վարդևանյանը։

 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ