16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Բելառուսի և Հայաստանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք լինել չի կարող. Մակեյ

Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք լինել չի կարող, այդ մասին Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Հայաստանի մասին արած հայտարարությունները։

Մակեյի խոսքով՝ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր այդ թեմային չափազանց մեծ ուշադրություն են դարձրել։ Նա նշել է, որ պետք է հարցազրույցն ամբողջությամբ դիտել։

«Այնտեղ ոչ մի հիշատակում չի եղել այն մասին, որ որևէ մեկին ստիպում են անդամակցել ինչ-որ ինտեգրացիոն միավորման… Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ խոսակցություններ են տարածվում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին», – ընդգծել է Բելառուսի ԱԳ նախարարը:
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ