22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 18, 2022

2021 թվականի ընթացքում գրանցվել է 15․100-ից ավել սեփականության դեմ ուղղված հանցագործություն․ ՀՀԿ Հանրային ընդունարան

Հայաստանի Հանրապետությունում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 2 անգամ, որը պայմանավորված է գողությունների և խարդախությունների թվի կտրուկ աճով։ Այդ մասին փաստում են ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից պետական իրավասու մարմիններին իրականացված հարցումները։   Մասնավորապես, 2021 թվականի ընթացքում գրանցվել է 15․100-ից ավել սեփականության դեմ ուղղված հանցագործություն:  ՀՀԿ Հանրային ընդունարանից նաև հայտնում են, որ […]

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել

1988թ. փետրվարյան օրերին Արցախում (նախկին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) տեղի ունեցած իրադարձությունները հիմնովին փոխեցին ոչ միայն այստեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլև նախկին Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետագա տարեգրությունը։ Տասնյակ հազարավոր մարդիկ, օգտագործելով ԽՍՀՄ-ում հռչակված ազատական ու ժողովրդավարական գաղափարները, Ստեփանակերտում և մարզի այլ բնակավայրերում խաղաղ հանրահավաքների միջոցով ձգտում էին վերականգնել պատմական արդարությունը՝ հայկական մարզը Հայաստանին […]

«Ընդվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով՝ որոշել եմ ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը»… hամոզված եմ` էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի»․ Դավիթ Ամալյան

Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևի ևս մեկ անգամ նշել, թե ինչպիսի երազանք և երանություն է խաղաղությունն ինձ համար, ավելորդ կլինի… Իսկ թե ինչու գրառումս սկսեցի իմ խաղաղության երազանքով, քիչ հետո պարզ կլինի։ Ավելորդ կհամարեմ նաև նշել, թե ինչեր եմ զոհել հանուն խաղաղության` սկսած բարեկեցությունից մինչև կյանքեր, որոնք, հավատացե՛ք, ավելի թանկ են, քան […]

«Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է   2022 թվականի փետրվարի 15-ին Սահմանադրական դատարանը կեղծ տեղեկատվություն է տարածել, ըստ որի ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Իրականում նման բան տեղի չի ունեցել, քանզի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի «ՍԴ աշխատակարգային որոշումներ» բաժնում այդ մասին որևէ որոշում չկա, չնայած […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ԲԱՆԱՁՈՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված բոսյակների խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Գյուղը Հադրութի շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 122 կմ հեռավորության վրա։ […]

Պատասխանատվության ենթարկել Կարեն Անդրեասյանին. Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է ԲԴԽ-ին

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին: «Սույն թվականի փետրվարի 11-ին «factor.am» լրատվամիջոցին, և փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիո­կայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»  հաղորդաշարին  տված հար­ցազրույցներում ՀՀ արդա­րադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախ­տելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնա­վո­րապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցու­ցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվա­ծութ­յուն,  հնչեցրել է իշխանության […]

Հանրաքվեով հաստատված ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բացարձակ են և անսակարկելի․ «Ժառանգություն»

Երեսունչորս տարի առաջ այս շաբաթ Ստեփանակերտի ժողովրդական ժայթքումով, Երեւանի մայր հավաքով եւ Արցախի բուն որոշմամբ սկզբնավորվեց մեր Հայրենիքի ինքնության, ազատության եւ վերամիավորման համար բազմադարյա պայքարի արդի հանգրվանը:   Խոնարհվում ենք մեր ազգային զարթոնքը կերտողների եւ նահատակների լույս հիշատակի առջեւ եւ ասում` ինքներս մեզ ու աշխարհին` Հայոց հարցը լուծված չէ: Հանրաքվեով հաստատված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու […]

Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին։ Փետրվարի 18-ին լրանում է Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ հերոս Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 116-ամյակը։   Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականի եւ Բեռլինի գրավման հերոս , հայազգի ականավոր […]

Հ1-ի «Լուրեր»-ով ՄԻՊ-ին չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հետևանք է Այս եզրահանգման համար հիմք են ծառայել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենից ու Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պարզաբանումները, դրանց բովանդակային կրկնությունները, շահարկող շեշտադրումներն ու համադրված վերլուծությունները: Հատուկ ընդգծում ենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի