07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին։
Փետրվարի 18-ին լրանում է Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ հերոս Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 116-ամյակը։
 
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականի եւ Բեռլինի գրավման հերոս , հայազգի ականավոր մարշալի հուշարձանին։
Մարշալ Բաբաջանյանը մասնակցել է Սմոլենսկի պաշտպանությանը, Ելնայի օպերացիային,Կուրսկի հերոսական ճակատամարտին եւ իհարկե, Բեռլինի գրավմանը։
 
Անուրանալի է հայ ժողովրդի զավակների ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։
Մարշալ Բաբաջանյանին ամենադիպուկ բնորոշումը տվել է ԽՍՀՄ մարշալ, Մեծ Հաղթանակի խորհրդանիշ Գեորգի Ժուկովը։
Խոսելով Բեռլինի գրավման պատասխանատուներից Համազասպ Բաբաջանյանի մասին՝ Հաղթանակի մարշալն ասել է.
«Այդ հայը վստահաբար կկատարի առաջադրանքը։
Նա վախ չունի, հնարամիտ է եւ օժտված»։
 
Հայ ժողովրդի պանծալի զավակ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը բացվել է 2016-ի մայիսի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ։
 
Հավերժ փառք Մեծ Հայրենականի հերոսներին»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ