20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2022

Հիմա ճիշտ պահն է՝ սխալներն ուղղելու. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Աշխարհում կրկին պատերազմ է, միշտ՝ պատերազմ է եւ անգամ հայտնի «Պատերազմ եւ խաղաղություն» զույգի մեջ պատերազմը առաջին տեղում է․․․մեծատառ․․․․ Ես նույնպես չեմ ուզում պատերազմ․․․ Բայց արդյո՞ք ամեն ինչ անում եմ, որ այն չլինի․․․ Չեմ անում, մտածելով՝ մեկ մարդն ի՞նչ կարող է անել․․․․ Իսկ կարո՞ղ […]

Մարդ կա՞, որին Նիկոլը չի գցել, կամ չի գցելու, չկա նման մարդ. Արմեն Աշոտյան

Աշխարհում երևացող դարձած կոնֆլիկտը գերտերությունների միջև մեր տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի գլխին վաղուց է իջել: Yerevan.Today-տաղավարում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ես այդ կոնֆլիկտի մաս եմ համարում, օրինակ՝ 2018 թվականի իշխանազավթումը, կարծես թե առաջին հայացքից պատերազմ չէր, քեֆ-ուրախություն էր, կրակում էին ոչ թե զենքերը, այլ շամպայնի շշերը մեր հրաժարականի ժամանակ, բայց իրականում 18-ի իշխանազավթումը եղել […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք.Արտակ Զաքարյան

«ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ՀԱԿԱԿՈՒ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում, այն Հադրութից գտնվում է 23 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 67 կմ […]

Ռուսաստանի Ռազմավարական միջուկային ուժերը բերվել են հատուկ հերթապահության ռեժիմի. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Ռազմավարական հրթիռային ուժերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմի և հեռահար ավիացիայի կառավարման կենտրոնների հերթափոխները սկսել են կատարել ուժեղացված մարտական հերթապահություն։   Ավելի վաղ Պուտինը հրամայել էր. «ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների բարձրագույն պաշտոնատար անձինք ագրեսիվ հայտարարություններ են հնչեցնում մեր երկրի հասցեին: Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված […]

Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով է ժամանել բանակցությունների վայր. Լուսանկարներ

Բելառուսի Գոմելի մարզի տարածքում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով է ժամանել բանակցությունների վայր: Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում ուկրաինական սահմանից ոչ հեռու՝ Պրիպյատ գետի ափին: 

Ուկրաինան կոչ է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ

Ուկրաինան կոչ է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ, երկուշաբթի օրն առավոտյան տեսաուղերձով հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք Եվրամիությանն ենք դիմում նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի անհետաձգելի անդամակցության խնդրանքով»,-հայտարարել է նա: Զելենսկին վստահություն է հայտնել, որ նման որոշումն արդարացի է, եւ որ ուկրաինացիները դրան արժանացել են: 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ […]

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները կկատարի Կամո Քոչունցը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Կամո Քոչունցը: «Փաստինֆո»-ին լուրը հաստատեցին ՊՆ-ից:   Հիշեցնենք, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն փետրվարի 24-ին ազատվել էր պաշտոնից։ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։

Մարտի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 1-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի  «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: ԹԵՄԱ՝  ռուս-ուկրաինական պատերզմն ու  ազդեցությունը տարածաշրջանում. ՀՀ-ում պատերազմի տնտեսական ռիսկերն ու  ռուբլու արժույթի անկումը.  ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը.  ներքաղաքական զարգացումներ:

Մեզնից յուրաքանչյուրը նախագահ է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հղել:    «Երբ ես նախագահ էի դառնում, ես ասել եմ, որ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է: Քանի որ մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար, մեր հիանալի Ուկրաինայի համար: Իսկ հիմա այնպես է պատահել, որ մեզնից յուրաքանչյուրը մարտիկ է, մարտիկ իր տեղում: Եվ ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի