06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հիմա ճիշտ պահն է՝ սխալներն ուղղելու. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Աշխարհում կրկին պատերազմ է, միշտ՝ պատերազմ է եւ անգամ հայտնի «Պատերազմ եւ խաղաղություն» զույգի մեջ պատերազմը առաջին տեղում է․․․մեծատառ․․․․
Ես նույնպես չեմ ուզում պատերազմ․․․
Բայց արդյո՞ք ամեն ինչ անում եմ, որ այն չլինի․․․
Չեմ անում, մտածելով՝ մեկ մարդն ի՞նչ կարող է անել․․․․
Իսկ կարո՞ղ է․․․
 
Այո…երկիր կառավարող մեկ մարդը՝ կարող է…երկրներ կառավորող մարդիկ՝ կարող են․․․
Հենց այս վտանգները հաշվի առնելով է կարեւոր ճիշտ ղեկավարի ընտրությունը, խելացի, դիվանագետ, բազմալեզու աշխարհի լեզուն հասկացող ղեկավարի ընտրությունը…
Իսկ դուք ի՞նչ արեցիք՝ քանդեցիք ամեն ինչ, քաջնազարականությունը դարձրիք ղեկավարություն․․․․
Ու՝ կորցրիք, կորցնելով ապրում եք․․․մինչեւ՝ ո՞ւր եք պատրաստ կորցնել․․․Երեւի՝ մինչեւ ձեր տան դռան առաջի մետլախը, այ, դա դուք կպաշտպանեք ամեն գնով․․․
Ու հիմա ճիշտ պահն է՝ սխալներն ուղղելու․․․»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ