22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2022

Որտե՞ղ տեղի կունենան ռուս-ուկրաինական բանակցություններ․ Բելառուսը լուսանկար է հրապարակել

Բելառուսի ԱԳՆ-ն հրապարակել է լ;ուսանկարն այն սրահից, որտեղ պետք է ընթանան ռուս-ուկրաինական բանակցությունները։  Ռուսական կողմը սպասում է ուկրաինական պատվիրակությանը, որը պետք է ժամանի մոտակա ժամերի ընթացքում։ «ՌԻԱ նովստիի»փոխանցմամբ ուկրաինական պատվիրակույթունն այս պահին գտնվում է  Բելառուսում։

«Զելենսկին քիչ առաջ էս ինչ «գովալ էր գովում» էրդողանին ու Ալիևին…ասում է»…Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զուգադիպությո՞ւն… Երկուսն էլ հեծանիվ էին «քշում»։ Մեկը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,իսկ մյուսը՝ Ղրիմն Ուկրաինա է եւ վերջ։ Երկուսն էլ ստացան պատերազմ Երկուսն էլ պատերազմի ժամանակ «լայվով» են «կառավարում»։ Երկուսն էլ հնարավորություն ունեին խուսափել պատերազմից։ Մեկն ուլտիմատում ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին,իսկ մյուսը հրաժարվում էր կատարել Մինսկի […]

Ադրբեջանը չի աջակցել իր դաշնակից Ռուսաստանին ու քվեարկությունից «սիրուն թռել է»․ Էդմոն Մարուքյան

Երեկ ԵԽ նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ֊ում ՌԴ անդամությունը կասեցնելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը, որը մի քանի օր առաջ ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության մասի 43 կետանոց հռչակագիր էր կնքել, որևէ կերպ չի աջակցել իր դաշնակցին և քվեարկությունից «սիրուն թռել է», այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանն իր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը, թողել է […]

«Այս պատերազմը երկար կտևի…մենք պետք է պատրաստվենք». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի և կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Մակրոնը այս հայտարարությունը արել է Փարիզի արևմուտքում գտնվող «Պորտ-դե-Վերսալ» կենտրոնում բացված գյուղատնտեսական ցուցահանդես այցելելու ժամանակ: «Այս պատերազմը երկար կտևի և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես շարունակվելու են: Դրա համար մենք […]

Պուտինը, Լավրովը, Մեդվեդևը և ևս 98 պաշտոնյա պատժամիջոցների տակ է. ԵՄ-ն Ռուսաստանի դեմ խիստ անհատական ​​և ոլորտային տնտեսական սահմանափակումներ է մտցրել

Պուտինի և Լավրովի նկատմամբ առաջին անգամ պատժամիջոցներ են սահմանվել. ՌԴ նախագահն ու արտաքին գործերի նախարարության ղեկավարը, այդ թվում՝ 98 պաշտոնյա, ինչպես նաև բելառուսական բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ներառված են ԵՄ-ի սև ցուցակում։ Նրանց մուտքը ԵՄ արգելված չէ, սակայն եթե հայտնաբերվեն նրանց ունեցվածքը, ապա դրանք կսառեցվեն։ Սև ցուցակում են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 631 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 631 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419423 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 888 510 վերջին մեկ օրում` 4183 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9681 պցիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 399704 անձ` վերջին մեկ օրում 1463 անձ: Մեկ օրում […]

Ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքը. ՌԴ ՊՆ

Մելիտոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Կոնաշենկովը: «ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի նկատմամբ։ Ռուսաստանցի զինծառայողները ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների և ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար», – […]

Հայաստանի այս իշխանությունը ՀՀ-ին ու Արցախին ուղղվող լուրջ մարտահրավերներին դիմակայելու շանս ուղղակի չունի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՌԴ-ի հետ հարաբերությունները դաշնակցային մակարդակի բարձրացրած Ադրբեջանն իր ենթակայության տակ գտնվող քարոզչամիջոցներով հակառուսական բնույթի արշավ է ծավալում։ Ավելին, գիտակցելով այս փուլում Հարավային կովկասում կայունության ապահովման կարևորությունը ՌԴ-ի համար Արցախի մի քանի հատվածներում փոքր մասշտաբի սադրանքների են դիմում։   Վերջին դեպքերը վերաբերում են Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում ստեղծված իրավիճակին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի