Հայաստանի այս իշխանությունը ՀՀ-ին ու Արցախին ուղղվող լուրջ մարտահրավերներին դիմակայելու շանս ուղղակի չունի». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՌԴ-ի հետ հարաբերությունները դաշնակցային մակարդակի բարձրացրած Ադրբեջանն իր ենթակայության տակ գտնվող քարոզչամիջոցներով հակառուսական բնույթի արշավ է ծավալում։
Այսպիսի միջադեպերը մեզ առաջին հերթին հետաքրքիր են մեր հայրենակիցների անվտանգության տեսանկյունից և մեր խնդիրն է չեզոքացնել այդ սպառնալիքները, սակայն սա նաև ՌԴ-ին թիկունքում գտնվող խնդիրներով ծանրաբեռնելու հարց է։
Իրականության մեջ, թուրք-ադրբեջանական տանդեմը բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում պատրաստ է տարբեր բնույթի հարվածներ հասցնելու նաև ՌԴ-ին։
Դա կլինի քաղաքական, ռազմական, քարոզչական, թե տնտեսական հարվածների ձևով կամ բոլորը միասին դեռ դժվար է ասել, սակայն Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն, որ իրադրությունն այս թվացյալ կայուն վիճակից ինչ որ փուլում կարող է փոփոխվել և մեր հայրենակիցների համար ՀՀ-ում և Արցախում ֆիզիկական գոյության խնդիր ստեղծել։
Հայաստանի այս իշխանությունը ՀՀ-ին ու Արցախին ուղղվող լուրջ մարտահրավերներին դիմակայելու շանս ուղղակի չունի, որովհետև դրան նախ չի պատրաստվում և երկրորդ, սրանք ծանր փուլում ուղղակի լքելու են քաղաքական խրամատը և իրենց տեղն են ապահովելու արտաքին հովանավորների տրամադրած ապաստան երկրներում, իսկ հասարակությունը մնալու է մեն-մենակ»։