Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 631 նոր դեպք
Հայաստանում փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 631 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419423 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 888 510 վերջին մեկ օրում` 4183 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9681 պցիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 399704 անձ` վերջին մեկ օրում 1463 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 8433 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1605 է: